Չեղարկված Երեւան-Մոսկվա ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 17:30-ին
Տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկված Երեւան-Մոսոկվա ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 17:30-ին: ՏԱՍՍ-ին այս մասին ասել են Utair ավիաընկերության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ այօսր Utair ավիաընկերությունը օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չեղարկել էր Երեւանի «Զվարթոնց» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված թռիչքը:
Utair ավիաընկերության Boeing 737-ը, որը պետք է UTA880 չվերթով Երեւանից մեկներ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, օգոստոսի 12-ին օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չի իրականացրել նախատեսված թռիչքը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել Utair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղեւորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:
Թռիչքի նախնական ժամը 17:30-ն է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար