200մլն դրամ ուղղում ենք մի ծրագրի, որի արդյունավետությունը կազմելու է 30-35%. անպտղության անվճար բուժման մասին
Օրերս կառավարությունը հաստատեց անպտղություն ունեցող զույգերին անվճար բժշկական օգնություն տրամադրելու մասին նախագիծը:
Թեմայի մասին ArmDaily.am-ը զրուցել է ուրոլոգ, անդրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ:
Բժիշկն ասում է.
«Նախ պետք է նշել, որ ոչ թե անպտղություն ունեցող զույգերը,այլ նրանց մի մասը,ովքեր կոնկրետ չափորոշիչների են համապատասխանում: Ասել անպտղություն ունեցող զույգերը՝ պոպուլիզմ է,սովորական դեմագոգիա:
Վերարտադրողական առողջոոթյուն ապահովող ծրագրի վերաբերյալ հայկական ուրոլոգիական ասոցիացիան որևէ եզրակացություն չի տվել: Մինչդեռ վերարտադրողական առողջությունը վերաբերվում է ինչպես կնոջը,այնպես էլ տղամարդուն: Վերջիններիս վերարտադրողական առողջության պատասխանատուները ուրոլոգներն են: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող
գումարներն ուղղվելու են էկոյի կլինիկաներին,անգամ կարող եմ նշել,թե գերակշռող մասը որ կլինիկաներ են ուղղվելու: Հերթական անգամ տեղին-անտեղին կիրականացվի էկո, արհեստական բեղմնավորում: Կլինի այն պատկերը,որն առաջ էլ ունեինք,ուղղակի այս անգամ պետությունը կվճարի,կսատարի կլինիկաներին որ ավելի շատ գործ ունենան»:
Ինչպես բժիշկն է ասում՝ անպտղությունը հավասարաչափ բաշխված է,խնդիրներ կան և կանանց և տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ հետազոտությունը,բուժումը,անհամեմատ հեշտ և մատչելի է, բայց նման կլինիկաները չեն ձգտում հետազոտել,բուժել տղամարդուն:
«Սովորաբար գերադասում են հետազոտել կնոջը և ուղղորդել դեպի էկո,քանի որ դա փողաբեր է: Արդյունքում մենք ունենում ենք հիվանդ տղամարդ: Ստացվում է, 200մլն դրամ ուղղում ենք մի ծրագրի,որի արդյունավետությունը կազմելու է 30-35%: Նման բաները ռազմավարական նպատակ չեն հետապնդում: Ռազմավարական նպատակ հետապնդում է առողջ բնակչություն ունենալը»,-ասում է բժիշկը:
Գրիգորյանն ասում է՝ հերթական անգամ բնակչության դժգոհությունն ենք ունենալու.
«Հայտարարվում է, որ անպտղությամբ զույգերի բուժումն անվճար է դառնում,սակայն տարեկան 200մլն-ը չի բավարարում բոլոր անպտուղ զույգերի հետազոտությանն ու բուժմանը: Բացի դա, կան հստակ չափորոշիչներ, թե որ զույգերը կարող են օգտվել այս ծրագրից: Եվ ամենակարևորը,մենք չենք ունենալու առողջացում,մենք ունենալու ենք խնդրի ժամանակավոր լուծում»:
Հիշեցնենք, որ շահառուներն են 2 տարի և ավելի անպտղություն ունեցող զույգերը, երբ ամուսիններից մեկը զինծառայող կամ զինծառայողներին հավասարեցված անձ, զինծառայության ընթացքում զոհվածի ծնող է, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ ամուսիններից մեկը հաշմանդամություն ունի:
Ծրագրից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքում բնակվող զույգերը:
Միաժամանակ ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի, իսկ ամուսնությունը գրանցված, կինը պետք է լինի 20-35 տարեկան՝ բացառությամբ զոհված զինվորների մայրերի՝ մինչև 42 տարեկան:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար