Հանրային քննարկման է ներկայացվել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը
Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:
Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է`
Ø Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Սա կարող է դիտվել որպես էական կարգապահական խախտում և ԲԴԽ կողմից կայացվել որոշում` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին :
Ø Ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները հայտարարագրերի վերլուծության կարողությունների զարգացման նպատակով:
Ø Հստակեցնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
Ø Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը դարձնել կարգապահական վարույթ հարուցելու առիթ:
Ø Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում, բացի դատավորներից, առաջարկվում է ընդգրկել ՄԻՊ-ի մեկ և քաղհասարակության երկու ներկայացուցիչների, նշված Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար:
Ø Դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի` հիմքում դնելով նաև միջազգային փորձը:
Ø Ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:
Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու լավագույն լուծումները մշակելու նպատակով:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար