Փարիզյանս ժելե. ավանդականին փոխարինող դոնդողյա տորթեր
Ամռանը մարդիկ ավելի շատ ուզում են համտեսել զովացնող, ավելի դիետիկ և թեթև տորթեր ու քաղցրություններ փորձել: «Փարիզյանս ժելե»-ն շուկայում հենց այդ տարբերվողն է ու զովացնողն է առաջարկում: Ավանդական տորթերին փոխարնելու են եկել վիտամիններով հարուստ, օգտակար և հիասքանչ տեսքով դոնդողյա տորթերը և դոնդողը բաժակներում:Դրանք զարդարում ու նոր տեսք են տալիս Ձեր միջոցառմանը:
Դոնդողյա տորթերի և դոնդողյա հավաքածուների ոլորտում մասնագիտացված «Փարիզյանս ժելե» ընկերությունը մշտապես զարմացնում է իր յուրահատուկ ու անկրկնելի տեսականիով: Բացի այն, որ դոնդողներն առանձնանում են համերի բազմազանությամբ, այլև այստեղ խաղում են ձևերի, դիզայնի և գույների հետ: Այստեղ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան առաջարկներ կան: «Փարիզյանս ժելե»-ն մատուցում է բացառապես որակյալ հումք: «Փարիզյանս ժելե»-ի հումքի մեծ մասը բերված է արտերկրից:
«Մենք օգտագործում ենք միայն թարմ ու որակյալ հումք, բացի ֆրասիական դոնդողից մեր տորթերում օգտագործում ենք նաև իտալական սերուցք և իտալական շոկոլադ: Մեր մրգային դոնդողյա տորթերում օգտագործում ենք միայն թարմ ու հատընտիր հայկական մրգեր»,- պատմում է «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանը:
Պատկերացրեք, որ սիրելիի համար կարիք չկա գնելու քաղցր տորթ ու ծաղիկներ, այս հարցը լուծում է «Փարիզյանս ժելե»-ի 3D դոնդողյա տորթերը: Սպառողները կարող են ընտրել ամենատարբեր միջուկներով տորթերը: Միջուկները շատ բազմազան են՝ կաթնաշոռով կամ վելյուր. այս տեսակի տորթերը հատկապես գրավում են իրենց վառ գունային բազմազանությամբ, ընդեղենով տորթերն՝ իրենց շքեղությամբ ու ինքնատիպությամբ: Կարիք չկա նաև դիետայի պատճառով հրաժարվել շոկոլոդից՝ շոկոլադե դոնդողյա տորթերը հրաշալի լուծում են:
Թեմատիկ տորթերի բազմազանությունը ևս մեծ է և նանց թիվն օր օրի ավելանում է: Կարևոր թվերը արժե նշել թիվ դոնդողյա տորթերով: Սիրո դրսևորման համար սիրտ դոնդողյա տորթերն ամենահարմար են, երեխայի համար կան մանկական տորթերի լայն տեսականի, նույնիսկ ատամհատիկի համար կա հատուկ ատամիկ դոնդողյա տորթ: Ոչ միայն միջոցառումների, այլև հատուկ տոների համար կարելի է պատվիրել դոնդողյա տորթեր և առանձնանալ ինքնատիպ ու հետաքրիր մոտեցմամբ: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, այնքան անվերջ, որքան ձեր երևակայությունն է: Դոնդողյա տոթերի վրա անգամ կարելի է ինչ-որ բան գրել, թե՛ հայատառ, թե՛ լատինատառ: Ի դեպ, «Փարիզյանս ժելե»-ն միակն է Հայաստանում, որ կիրառում է եռաչափ մոդելավորման համեղ դոնդողյա տորթեր: Այսպիսի տորթերը առանձնանում են իրենց տարբերվող տեսքով: 3D տորթերի ձևաչափը նորույթ է ոչ միայնՀայաստանում, այլևամբողջ աշխարհում նոր-նոր կիրառվող մեթոդ է:
Մեծ միջոցառումների և կորպորատիվների ժամանակ նույնպես կարող եք խուսափել ավանդական քաղցր տորթերից և ընտրել դոնդողյա հավաքածուներ: Այս տարբերակը, ոչ միայն գեղեցիկ ու ինքնատիպ է դիտվում ֆուրշետային տարբերակով, այլև հարմար է հյուրերի համար: Նրանք պարզապես վերցնում են այն միջուկով դոնդողյա բաժակը, որն ամենաշատն են սիրում:Հարմար տարբերակ է օգտագործել դոնդող պարունակող բաժակներ և դոնդողյա տորթ: Դուք պարզապես ընտրում եք բաժակի տեսքն ու միջուկը, իսկ հմուտ մասնագետն ամեն ինչ անում է գեղեցիկ: Եթե ձեզ անհրաժեշտ է մեծ քանակություն մեծ հանդիսության ֆուրշետի սեղանը ձևավորելու համար, «Փարիզյանս ժելե»-ն կօգնի պատվերը ճիշտ ժամանակին կազմակերպելու գործում:
«Գնելով կամ պատվիրելով տորթեր՝ մեր հաճախորդները վստահ գիտեն, որ գնում են բացառապես որակյալը: Բացի այդ մեր ապրանքը լիցենզավորված է: Մենք գնահատում ենք մեր աշխատանքը և մեր հաճախորդներին»,- նշում է Կարինե Հովեյանը:
Թարմ հումք, պրոֆեսիոնալ մասնագետների հմուտ աշխատանք և համերի ներդաշնակություն: Հենց սա է, որ շատերի կողմից սիրելի ու գրավիչ է դարձնում «Փարիզյանս ժելե»-ն:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար