Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով

Շատերը հասկացել են, որ Փաշինյանը իրենց խաբել է․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Politik.am-ի հետ զրուցել է ակնկալվող տնտեսական հեղափոխության, Քոչարյանի մատնանշած կոնսենսուս -1 գաղափարի, նրա՝ քաղաքական գործոն լինելու և վերադարձի, խորհրդարանական նեկայիս ընդդիմության դիմագծի մասին:

Պարոն Սողոմոնյան, մեկ տարի է՝ ինչ Հայաստանում նոր կառավություն է, և ինքներդ հետևում եք տնտեսությանը, ներքին քաղաքականությանը: Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց խորհուրդ տվեց թխվածք թխել, իր վարչապետության առաջին ամիսներին տղամարդկանց հորդորեց ոչխար պահել, ընդհանրապես թխվածք թխելով կամ ոչխար պահելով հնարավո՞ր է տնտեսական թռիչք աճ ապահովել:

Բնականաբար՝ ոչ, ավելի ընդլայնելով պատասխանս կուզեի ասել հետևյալը՝ նախ մենք պետք է արձանագրենք, որ հայտարարվող տնտեսական էֆեկտը, որ իբր պետք իր հետ բերեր հեղափոխությունը, առասպել էր: Հայտարարությունները, որ տոտալ երկիրը կոռումպացված է, եթե կոռուպցիան հանենք, բյուջեն ծայից-ծայր լցվելու է, բոլոր սփյուռքահայերը վերադառնալու են, տուրիզմը զարգանալու է... Մենք արձանագրում ենք, որ նման էֆեկտ գոյություն չունի: Տնտեսական ծրագիր, որը կբերեր զարգացման, չներկայացվեց, չստեղծվեցին համապատասխան քաղաքական պայմանները:

Սփյուռքահայության հետ, իմ կարծիքով, բավարար աշխատանք չտարվեց: Կան ավանդական ներկայացուցիչներ, ովքեր կամրջում են Հայաստանը սփյուռքի հետ, գիտենք, որ Հայաստան համահայկանա հիրմնադրամի հետ խնդիրներ եղեն, ՀՅԴ-ն, ըստ էության, օտարվեց իշխանությունից, և տնտեսական գաղափարախոսության առաջնորդ առաջ չեկավ, ինչպիսին էր Գայդարը՝ Ռուսատանում, Հրանտ Բագրատյանը՝ Հայաստաանում, Ռոբերտ Քոչարյանը՝ երբ դարձավ վարչապետ, հետո նախագահ:

- Կարևոր օրինակներ բերեցիք: Դիտարկելով Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանը՝ իրապես անգամ իր ընդդիմադիրներն ընդունում են, որ տնտսական աշխուժություն է եղել, թեև իշխաանուըթյունները հերքում են այդ ամենը՝ նշելով, որ փոխարենը կոռուպցիա և թալան է եղել: Հնարվո՞ր է երկիրը թալանելով տանել զարգացման, իսկ չթալանելով՝ հետընթացի:

Թալանելով զարգացման հնարավոր չէ գնալ: Ընհանրապես մեր ժողովրդին կոչ կանեմ հաշվի առնել էներգիայի պահպանման օրենքը, որը ոչ միայն ֆիզիկայում է գործում, այլև քաղաքականության մեջ: Չես կարող ծախսել կես լիտր բենզին, բայց հասնել Ֆրանսիա, պետք է համպատասպան էներգիա և շարժիչ ունենալ: Ցավոք, մերոնք հեքիթների են հավատացել՝ մտածելով, թե ձեռքի մի շարժումով հնարավոր է հաջողությունների հասնել:

Քոչարյանի ղեկավարման ժամանակ բազմոլորտ հաջողություններ են գրանցվել, և հավատալ, թե թալանելով կարելի է տնտեսություն զարգացել՝ սուտ է:

- Նախագահ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսեց կոնսենսուս - 1 գաղափարի մասին, նախ իրենից ի՞նչ է ենթադրում դա: Շատ քաղաքական գործիչներ դա ընկալում են ամենաուղիղ ձևով և ասում են, որ երբեք Քոչարյանի հետ չեն համագործակցի, ըստ էության՝ մենք կոնսենսուս չենք, և իշխանությունը մինուս չէ: Արդյո՞ք հնարավոր է ներկա քաղաքական դաշտում դա ապահովել:

Վստահ եմ, որ նախագահը, ոչ թե գաղտնիք է փորձել հայտնել, այլ արձանագրել քաղաքական դաշտում իրերի դասավարվածությունը: Մենք մի կողմում ունենք քաղաքական դաշտ, որը մասնակցել է ՀՀ-ի կառուցմանը, կա մարդկանց հսկայական զանգված, ովքեր հասկացել են, որ մեկ տարի առաջ խաբվել են, և մյուս կողմում կա մեկ մարդ, ով բերել է Աժ-ի մի թիմ, որը ճանաչված չէ, փորձում է իրենով անել դատական համակարգը, ով պատրաստ չէ համագրոծակցության, բայց պատրաստ է փռել ասֆալտին, պատժել, վանել, ով մեկ տարում իր խոհեմությամբ, բառապաշարով, այլ հատկանիշներով չդարձավ այն ղեկավարը, ով կարող է քաղաքական դաշտը միավորել: ՀԵտևաբար, քաղաքական դաշտում չի տեղավորվում այս մարդը:

Բացարձակ խոսք չկա այն մասին, որ կոնսենսուսը կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանը, և դրանից -1 է լինում Նիկոլ Փաշինյանը: Ռոբերտ Քոչարյանը շատ պարզ ասաց, որ կարող է լինել այն ձգողականության կենտրոններից մեկը, որոնք ձևավերվելու են, և այդ կենտրոնները մշակելու են ապագայի մոդելներ, որտեղ այս մեկ անձը չի տեղավորվելու:

- Ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերից, նախկինում ընդդիմությունները փոքր-ինչ այլ դիմագիծ են ունեցել:

Քաղաքագիտորեն չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ գործող խորհրդարանական ընդդիմությունից, որովհետև մենք ունենք բացառիկ դեպք, երբ խորհրդարանական ընդդիմությունը ողջունել է քաղաքական փոփոխությունը, որի արդյունքում մեծամասնություն է ձևավորվել: ԵՎ՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն ողջունել են անցած տարվա հեղափոխությունը, և ըստ էության, մասնակից են եղել դրան: Հետևաբար, ակնկալել, որ նրանք այս փուլում ծայրահեղ ընդդիմություն են լինելու, անտեղի է:

- Քոչարյանը խոսեց աշնանը սպասվող զարգացումների, դրանց վերաբերյալ իր տեսլականի մասին: Իշխանությունները նշում են, որ Քոչարյանը Հայաստանում քաղաքական գործոն չէ: Փորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ գործոն է նա Հայաստանի ներքաղաքական կյանքում, երկրոդը՝ տարբեր գործիչներ սապասում են այն ձևին, որով նախագահ Քոչարյանը մասնակից է դառնալու քաղաքականությանը, ո՞րն է այդ ձևը:

Ես չեմ պատկերացնում այնպիսի չգործոն, որի մասին առավոտից գիշեր մտածում են իշխանությունների, որի պատճառով շրջափակում են դատարանների մուտքերը, հարձակվում են ՍԴ-ի վրա: Ընդ որում, սա արվում է նրան քաղաքական կյանքից մեկուսացնելու համար:

Ինչ վերաբերվում է ձևին, ապա քաղաքականությանը մասնակցելու ձևերը հիմա բազմազան են: Չեմ ուզում հիմա կանխատեսում անել, սակայն չկա այնպիսի մի ձև, որը մենք կբացառենք, դա կարող է և՛ անհատական լինել, և՛ կուսակցական շինարարության տեսքով, և՛ միավորումներ ստեղծելու...

-Կա տեսակետ, որ Քոչարյանն իր ակտիվությամբ միայն իր կալանքի, մեկուսացման և քաղաքականություն վերդառնալու հարցն է լուծում:

Քոչարյանն արդեն վերադարձել է քաղաքականություն, և միայն իշխանական քարոզչությունն է այդ գործողությունները կապում կալանքի հետ: