Զելենսկին հայտնել է Պուտինի հետ զրույցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։
Նրա խոսքով ՝ զրույցի ընթացքում, որը կայացել է օգոստոսի 7-ի առավոտյան, խոսքը գնացել է նախօրեին Դոնբասում չորս ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին:
«Նրան շտապ զանգահարել եմ եւ ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության», — պատմել է Ուկրաինայի նախագահը: Նա հավելել է, որ դիմել է Պուտինին ՝ խնդրելով «ազդել այն կողմի վրա», որպեսզի նրանք դադարեցնեն «մարդկանց սպանությունները»:
Բացի այդ, Զելենսկու խոսքով, բանակցությունների ընթացքում արծարծվել են ուկրաինացի կալանավորների վերադարձի, ականազերծման շարունակման եւ Լուգանսկի Ստանիցայում կամրջի շինարարության ժամկետների կրճատման հարցերը:
Ուկրաինական պետության ղեկավարը հայտարարել է, որ կկապվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ՝ նպատակ ունենալով նաեւ քննարկել Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրությունը եւ «պայմանավորվել շտապ հանդիպման մասին»:
«Դեռ քանի՞ մարդ պետք է զոհվի այս տարի։ Այդ պատճառով ես ցանկանում եմ, որ այդ հանդիպումը տեղի ունենա մոտ ժամանակներս», — նշել է Զելենսկին։
Կիեւի նախաձեռնությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները նախորդ հեռախոսազրույցը անցկացրել են հուլիսի 11-ին: Նրանք քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորումը եւ երկու կողմերից պահվող անձանց վերադարձը, ինչպես նաեւ «նորմանդական ձեւաչափով» շփումների շարունակումը:
Ուկրաինայի հարավ-արեւելքում զինված հակամարտությունը սկսվել է 2014 թվականի գարնանը ՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ելույթները ճնշելու Կիեւի նոր իշխանությունների փորձից հետո:


















































Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. Զելենսկի
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի
Զելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարին
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար