Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Աշխարհ

ՌԴ-ում հայը սիրելի կնոջ առեւանգման միջոցով որոշել է վերականգնել հարաբերությունները (ֆոտո)

Քննիչները քրեական գործ են հարուցել մարդու առեւանգման վերաբերյալ ոստիկանություն ներկայացված դիմումից հետո այն մասին, որ Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում առեւանգվել է մանկապարտեզի տնօրենը:

ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել եւ տուն վերադառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» եւ «գ» կետերով («Կյանքի եւ առողջության համար վտանգավոր, զենքի եւ բռնության կիրառմամբ առեւանգում»)», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Քննության վարկածով կնոջն առեւանգել է նրա կենակիցը, որը հայաստանցի է: Նա ներխուժել է Յանինո-1 գյուղի նրա տուն եւ բռնության եւ զենքի կիրառմամբ նրան տնից դուրս հանել, մեքենա նստեցրել եւ տարել՝ պահանջելով շարունակել նրա հետ ապրել: ՔԿ-ում նշել են, որ կնոջը հաջողվել է ազատվել՝ համոզելով առեւանգողին:

Ոստիկանություն է դիմել առեւանգվածի դուստրը, որը պատմել է, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac ավտոմքենա եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը սկսել է խուզարկությունը:

8 տարի նրան առեւանգում եմ, հանուն սիրո Արարատ կբարձրանամ

Գործարար Հայկ Սիմոնյանը սիրելիին՝ Աննային,Cadillac-ով տարել է սրճարան, որպեսզի խոսի նրա հետ:Սակայն կնոջ դուստրը հայտնել է մանկապարտեզների հայտնի ցանցի տնօրենի առեւանգման մասին:

«Ես սիրում եմ նրան եւ նրան կորպորացիա եմ նվիրել», - ասել է ձենարկատերը:

47news-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 5-ի երեկոյան Յանինոյում «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի 44-ամյա տնօրեն Աննա Ամոսովային առեւանգել է Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղից գործարար Հայկ Սիմոյյանը:

Թղթակցի զանգի ժամանակ օգոստոսի 6-ի ցերեկը Հայկը իր ավտոմքենայով մոտենում էր Վսեվոլոժսկի ոստիկանություն: Բաժին ներկայանալ Հայկին դրդել էր ոչ միայն զանգը, այլեւ առավոտյան լուրերը: Դրանք պատմում էին Cadillac GMX322 ավոտմեքենայի որոնման մասին, որի մեջ տղամարդը նստեցրել եւ տարել էր մանկապարտեզի տնօրենին: Նա ճանաչել էր ինքն իրեն:

Գործարարը միանգամից հայտնել էր, որ Աննա Ամոսովան ողջ եւ առողջ է, գիշերը նա անցկացրել է տանը, իսկ նա նրան խելահեղ սիրահարված է:

«Նրա հետ 8 տարի ապրում եմ եւ այդքան ժամանակ էլ առեւանգում եմ: Դա սեր է սեր: Ես դրական եմ տրամադրված: Մենք՝ հայերս հանուն սիրո Արարատ լեռ կբարձրանանք», - ասել է Սիմոնյանը:

Նրա բացատրությամբ՝ երեկ երեկոյան իր եւ Աննայի միջեւ իսկապես վիճաբանություն է ծագել, եւ նա որոշել է այն կարգավորել սրճարանում դեմ առ դեմ հանդիպմամբ: Վեճը լուծելով՝ տղամարդը տիկնոջը վերադարձրել է Յանինո: Բայց նախաձեռնություն է դրսեւորել մանկապարտեզի տնօրենի 22-ամյա դուստրը՝ Վլադիսլավան, Կուդրովոյում Muzeus ինտերակտիվ սրճարանի կառավարիչը, որը նույնպես մտնում է «Լիմպիկ» խմբի կառուցվածքի մեջ: Նախնական տեղեկություններով՝ նա ոստիկանություն է զանգահարել եւ հայտնել, որ իր մորն առեւանգել է նախկին ընկերը:

Սիմոնյանը խոստովանել է, որ սիրելի կնոջ դստեր հետ իր հարաբերություններն իսկապես հարթ չեն: Երկու տարի առաջ ինքը ստիպված էր «կոպիտ խոսել» նրա ընկերոջ հետ: Դրանից հետո չարություն է առաջացել: Ձեռնարկատերը հայտարարել է, որ հաստատ մտադիր է Աննայի հետ ընտանիք կազմել, դրանից բացի, նա իրենից երեխայի է սպասում:

Տղամարդը հայտարարել է, որ բազմիցս Աննային օգնել է դուրս գալ ծանր վիճակներից, մասնավորապես՝ օգնել է բնակարանային խարդախների հետ կապված հարցում, իսկ «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի սեփականատեր է դարձել իր շնորհիվ:

«Կարելի է ասել, որ «Լիմպիկը» ես եմ ստեղծել սիրելի կնոջ համար: Այնտեղ բոլորը ինձ սիրում են: Դա փաստ է: Չէ՞ որ այն նախկինում եղել է Alex Fitness-ի՝ Ալեքսեյ Կովալյովի ֆիթնես ակումբների ցանցի սեփականությունը: Այնտեղ են նաեւ Մագինը եւ Կուլիկովը: Նրանք կորպորացիան ինձ զիջեցին, իսկ ես այն նրան նվիրեցի: Այս մասին ե՛ւ Alex Fitness-ը գիիտի, ե՛ւ «Ստրոյտրեստը», ե՛ւ «Օտդելստրոյը»: Ամեն ինչ սիրելի կնոջ համար եմ անում»,- հայտարարել է Սիմոնյանը:

«ՍՊԱՐԻԿ Ինտերֆաքս» համակարգի տեղեկությունների համաձայն՝ այսօր Աննա Ամոսովան «Լիմպիկ մանկական կորպորացիա» ԲԲԸ-ի եւ «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ի միակ սեփականտերն է ու գլխավոր տնօրենը: Նրան է պատկանում նաեւ կրթական «Մանկության ակադեմիա» ԲԲԸ-ն: Բիզնեսվումենը «Օկերվիլ մանկաբուժական կենտրոն» ԲԲԸ-ի հիմնադիրների թվում է: Մինչեւ 2015 թվականը «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ն 100 տոկոսով պատկանել է Ալեքսեյ Կովալյովին՝ Alex Fitness հոլդինգի նախագահին եւ հիմնադրին:

Անմիջաբար Հայկ Սիմոնյանին է պատկանում «Մելինա» առեւտրային ընկերության կեսը, որը գրանցված է Վսեվորլժսկու շրջանի Սվերդլովի անվան գյուղում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի երեկոյան վսեվոլժսկյան ոստիկանություն է դիմել Յանինոյի 22-ամյա բնակիչը՝ «Լիմպիկ» մանկապարտեզին կից սրճարանի կառավարիչը: Նա հայտնել է, որ իր 44-ամյա մորը, որը մանկապարտեզի տնօրենն է, Cadillac GMX322-ում քաշքշել է նրա նախկին 37-ամյա կենակիցը: