Արգիշտի Քյարամյանը վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակել է իր սանիկին. Կարո Ղուկասյան
ՀՀ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին նշանակել է վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ՊՎԾ արդեն նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը։ Նշենք, որ նա այսօր ազատվել է այդ պաշտոնից։
Ղուկասյանը պատմեց, որ գրանցված է եղել ՊՎԾ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում որպես իրավախորհրդատու։
«Հետո այնպես ստացվեց, որ այդ բաժինը պետք է լուծարվեր։ Ու այդ բոլոր պարտականությունները պետք է դրվեին ՊՎԾ պետի օգնականի վրա։ Այդ ժամանակ ես գնացի գնումների բաժին, բայց դեռ գրանցված էի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Այսինքն՝ գրանցված եմ եղել այլ բաժնում, բայց աշխատել այլ բաժնում»,- պատմեց նախկին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ երբ 2 ամիս առաջ իրեն տեղեկացել են իր հաստիքի կրճատման մասին, ինքը հանդիպել է ՊՎԾ պետի պաշտոնակատարի հետ. «Ինձ ասաց՝ կվերանայենք, կքննարկենք։ Եթե հաստիքը կրճատվում է, այդ դեպքում ի՞նչ հանգամանքներում են նոր մարդ ընդունում գործի, կամ եթե կրճատվում է ինչ-որ բաժին, ապա պետք է համալրվի մեկ այլ բաժին։ Այսինքն, հաստիքը կրճատվում է, մարդիկ ազատվում են, բայց մարդիկ էլ կան, նոր են ընդունվում»։
Կարո Ղուկասյանը պատմեց, որ Արգիշտի Քյարամյանը փորձում է իր բարեկամներին նշանակել ՊՎԾ-ի ազատ հաստիքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում չի ստացվում. «Հիմա պետը իր ծանոթին է բերել։ Բերել, իր սանիկին է տեղավորել վարչության պետի տեղակալի պաշտոնին»։
Նշենք, որ Կարո Ղուկասյանն ամենաակտիվ հեղափոխականներից էր։ Նա «Էլեկտրիկ Երևան» շարժման խորհրդանիշը դարձած լուսանկարի հերոսն էր։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար