Ֆուտբոլային որոշ թիմերի անվանումները տխուր ժպիտ են առաջացնում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնություններին մասնակցում է 28 թիմ, որոնցից տասը ուժեղագույնների խմբում: Լավ է, որ մասնակից թիմերի քանակն ավելացել է, բայց մտահոգում է որոշ թիմերի անվանումները:
Անկեղծ լինենք, տպավորություն է, որ այդ թիմերի սեփականատերերը հիմա կամ ժամանակին տարօրինակ եւ զվարճալի անուններով տաքսի ծառայություններ են ունեցել:
Իհարկե, ֆուտբոլային թիմի սեփականատիրոջ մտքով կարող է ցանկացած անվանում առաջանալ, բայց կարծում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որն անցկացնում է առաջնությունները, պարտավոր է արգելել անհասկանալի, անտրամաբանական, անգամ ռաբիզ անվանումներով թիմերի մասնակցությունն առաջնությանը:
Ինչ-որ մեկին թվում է, թե ինքը խիստ հայրենասեր է եւ թիմն անվանել է «Վեստ Արմենիա»: Հիմա այս մարդուն չբացատրենք, որ դա դրսում ծիծաղ է առաջացնելու, իսկ ներսում ռաբիզի տպավորություն թողնի: Ինչ որ մեկը տեսե՞լ է Գերմանիայի առաջնության մասնակից թիմ «Օստլիխեն Պրուսիա» անվանումով: Չեք տեսել եւ չեք կարող տեսնել: Երկիրը ծիծաղի առարկա մի դարձրեք եւ քանի դեռ շատ ուշ չէ փոխեք թիմի անվանումը:
Չգտնվեց մի մարդ, որ «Բանանցի» սեփականատիրոջը բացատրի, որ թիմն անվանափոխելու կարիք չունի, որ «Բանանցը» բրենդ է: Լավ գոնե չհուշեցիք, որ թիմն «Ուրարտու» անվանելը նույնն է ինչ թշնամու ջրաղացին ջուր լցնելը: Ի՞նչ կանեիք եթե ակումբներից մեկի սեփականատերը վերցներ եւ թիմն անվաներ «Էրմանիստան» կամ «Սոմխեթի»:
Եթե անկեղծ, ապա ավելի լավ է թիմն անվանել «Էրմանիստան» քան «Ուրարտու», քանի որ Հայաստանն Ուրարտու անվանած գիտնականները մի նպատակ են հետապնդել՝ ապացուցել, որ այն Հայաստան չէ: Օր առաջ պետք է հրաժարվել Ուրարտու անվանումից եւ դա պետք է պարտադրի հենց ֆուտբոլի ֆեդերացիան:
Կամ ի՞նչ է նշանակում Նոա անվանումը: Լավ, ինչ-ինչ պատճառներով չցանկացաք պահել «Արցախ» անունը, ապա կարելի էր այլ անուն գտնել: Դժվար է հավատալ, որ թիմն անվանափոխվել է նախկին թենիսիստ եւ փոփ-սոուլ երգիչ Յանիկ Նոայի պատվին: Իսկ եթե թիմի անվան հիմքում Նոյ նահապետն է, ապա ինչու Նոա եւ ոչ Նոյ կամ ինչ տրամաբանությամբ թիմը պետք է ստանա այս անվանումը: Նույն հաջողությամբ կարելի էր անվանել Աբրահամ, Հաբեթ, Քամ կամ Աբել: Այստեղ, հավատացեք լուրջ անելիք ունի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ի՞նչ կմտածեն Հայաստանի եւ մեր ժողովրդի մասին արտերկրում, երբ տեսնեն, որ թիմերից մեկի անունը «Նոա» է:
Թիմերից մեկն էլ ստացել է «Լեռնային Արցախ» անվանումը: Եւ կրկին հարց՝ լավ ինչո՞ւ լեռնային; Մի՞թե հնարավոր չէ պարզապես «Արցախ»:
«Տորպեդո» եւ «Լոկոմոտիվ» անվանումները նույնպես զարմացնում են: Նրանք ոչ միայն հայկական չեն, այլ Հայաստանի հետ որեւէ կապ չունեն: Օտարամոլության տիպիկ դրսեւորում, որը ոչ մի ձեւով չի կանխվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Այս տրամաբանությամբ մյուս մրցաշրջանում կարելի է սպասել Մարալիկի «Բեշիքթաշի», Վայքի «Բայերի», Նոյեմբերյանի «Գալաթասարայի» կամ Ստեփանավանի «Ցրվենա Զվեզդայի» մասնակցությանը մեր առաջնությանը:
Սուրեն Քալանթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար