Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում
Հռչակագիր
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը իր հերթին ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը։
Ուստի`
Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության «ԵԿԴիլիջան» ֆորումի մասնակցիներս, արտահայտելով պահպանողական հայացքների տեր երիտասարդության համատեղ կամքը, առաջնորդվելով ցեղակրոն ուսմունքի հիմնադրույթներով ու կարևորելով Հայաստանի Հանրապետության հարատևման և հզորացման հիմք հանդիսացող պետականակենտրոն հարացույցը.
Հայաստանի Հանրապետության ապագայի հետ անհամատեղելի ենք համարում երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի միջև արհեստածին հակասությունների սերմանումը,
Անթույլատրելի ենք համարում պոպուլիզմի ակնհայտ դրսևորումներով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը,
Դատապարտում ենք այլոխոհության նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը և խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները,
Բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի համար անընկալելի ենք համարում երկրի փաստացի ղեկավարի անզուսպ հռետորաբանությունը, որը պատճառ է հանդիսանում հասարակության արհեստական պառակտմանը,
Մտահոգիչ ենք համարում երկրում ահագնացող արժեքաբանական ճգնաժամը, որը հետևանքն է հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավի ,
Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար