Ակտիվ հանգստի սիրահարը. Թուրքմենստանի նախագահը վերջին ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ «հայտնվել» է թուրքմենական եթերում (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ «հայտնվել» է պետական հեռուստատեսության եթերում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը, նախագահն իր արձակուրդի ժամանակ ակտիվ հանգստով է զբաղվում:
Երեկոյան եթերում ցուցադրվել է ավելի քան 20 րոպե տևողությամբ ռեպորտաժ՝ ինչպես է թուրքմենների առաջնորդը հեծանիվ քշում, ձի հեծնում և կրակում զենքից:
Բացի այդ, Թուրքմենստանի նախագահը սպորտային մեքենայով շրջել է Կարակում անապատով՝ հասնելով Դարվազի գազի խառնարան, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվանումով:
Նշվում է, որ սա նրա առաջին հայտնվելն է եթերում վերջին ավելի քան 10 օրվա ընթացքում: Վերջին անգամ նրան ցուցադրել էին հուլիսի 24-ին՝ նրա մահվան մասին լուրերից հետո: Սակայն կադրերը ոմանց մոտ կասկածներ էին առաջացրել, որոնք նշել էին, որ ցուցադրվել են մայիսի կադրեր:


















































Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար