Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Աշխարհ

Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի. նոր մանրամասներ ազգային զտումների շուրջ

Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարության շուրջ սկանդալը օր օրի զարգանում է: Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր համացանցում հայտնվել է օդանավակայանի հայ աշխատակցուհու և նրա ռուս ղեկավարի սկանդալային ձայնագրությունը: Լսվում է, թե ինչպես է վերջինս նախատում է հայուհուն ՌԴ նախագահ Պուտինին հասցեագրված կոլեկտիվի նամակ-բողոքի տակ ստորագրելու համար, իսկ աշխատակցուհին մի կերպ արդարանում է իր արարքի համար:

Ձայնագրությունը ապացուցում է, որ օդանավակայանի ղեկավարությունը իրոք կադրային ջարդ է իրականացրել:

Կոնֆիդենցիալ աղբյուրից «Հրապարակին» հայտնի դարձավ կադրային ջարդի սխեման: Հիմնական աշխատողներին տեղափոխում են պայմանագրային աշխատանքի, ապա ժամկետը լրանալուն պես հրաժարվում են պայմանագրերը երկարացնել:

Աշխատողները որոշել են դիմել ՌԴ տրասնպորտային դատախազություն և հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Սոչիի օդանավակայանի տնօրինությունը չի խոստովանում, որ ազգային հատկանիշով զտումներ է իրականացնում: Օգոստոսի մեկին օդանավակայանը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության պահանջներին: Ըստ օդանավակայանի ղեկավարների, աշխատակիցների մի փոքր խումբ վերջերս լուծել է օդանավակայանի հետ պայմանագրային հարաբերությունները, իրենց համար առանձնահատուկ պայմաններ պահանջելով: «Մենք գտնում ենք, որ այդ անձանց գործողությունները օրինաչափ չեն և ազգամիջյան թշնամություն են հրահրում», - ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի պետական կառույցները՝ ԱԳՆ-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Սոչիի հյուպատոսարանը զբաղվում են օդանավակայանի հայազգի աշխատակիցների հարցով: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ հայտնեց, որ ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն էլ հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը հանդիպում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի մոտ 50 աշխատակիցների, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորների և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանի հետ: Ստեղծված նախաձեռնող խումբը փորձելու է հարթել կոնֆլիկտը ՌԴ պատկան մարմինների հետ աշխատելով:

Մեր տեղեկություններով, ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Կրասնոդարի մարզի ղեկավարության, ՌԴ տրանսպորտի նախարարության և օդանավակայանի տնօրինության հետ:

Տվյալներ կան, որ աշխատանքից ազատվածների շրջանում մեծ են նաև այլ ազգերի ներկայացուցիչները: Հավանաբար, օդանավակայանի ղեկավարությունը որոշել է, որ ռազմավարական այդ օբյեկտում միայն էթնիկ ռուսներ պետք է աշխատեն:

Սոչիի միջազգային օդանավակայանի սեփականատերը «Ռուսալ» ընկերությունն է, որի նախագահը Օլեգ Վայտմանն է: Իսկ «Ռուսալ» միավորված ընկերության սեփականատերը, ինչպես հայտնի է, ռուսաստանյան խոշոր գործարար, միլիարդատեր, օլիգարխ Օլեգ Դերիպասկան է: Այս տարվա ապրիլին նա գնել է հայկական լավագույն գործարաններից մեկը՝ «Արմենալը»: Անմիջապես այս գործարքից հետո «Արմենալի» գործերը, ինչպես հայտնի է, վատացան: Մարդիկ ազատվեցին աշխատանքից, քանի որ Դերիպասկայի ընկերությունները հայտնվեցին ամերիկյան սանկցիաների տակ, և «Արմենալը» գրեթե ամբողջությամբ դադարեցրեց արտահանումները դեպի ԱՄՆ:

Ի՞նչ նպատակով է Սոչիի միջազգային օդանավակայանների ղեկավարությունը ազատում հայկական ազգանուն կրող կադրերից: Հարցն այս մնում է չպարզաբանված: Հավանաբար, դրա արմատներն ավելի խորն են: Չի բացառվում, որ որոշ ուժեր այս կերպ ցանկանում եմ լարում առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, ազգամիջյան թշնամանք հրահրել: