Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Նիստից հետո Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ որոշումը սպասելի էր։
Հիշեցնենք՝ Ա. Քալաշյանը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Փաստաբանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ Վերաքննիչի որոշմանը ծանոթանալուց հետո դիմել են Վճռաբեկ դատարան, իսկ եթե վերջինն էլ մերժի, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք՝ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում Ս. Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությանը ներկա է եղել նաև Բաբայանը, ով հայտարարել է, որ կալանքից ազատվելու դեպքում փախուստի դիմելու կամ իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի։ Փաստաբանը փոխանցել է՝ Սամվել Բաբայանն իր նկատմամբ կիրառված կալանավորումն անհիմն է համարում և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
7or.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են