Աննախադեպ ընտրախախտումներ. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները մեկնաբանել են հանրաքվեի արդյունքները
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տված հարցազրույցում մեկնաբանել են Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:
Ըստ նրանց` հանրաքվեն ու դրա արդյունքներն անօրինական են, քվեարկությունն անցել է աննախադեպ ընտրախախտումներով, որոնք պետք է քննվեն:
«Ակօսը» նշում է, որ երկրում արտակարգ դրության պայմաններում քաղաքացին գնացել է քվեարկության: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` մարդկանց 51,41 տոկոսը կողմ է քվեարկել կառավարման նախագահական համակարգին, 48,59 տոկոսը` «Ոչ» ասել: Պարբերականը հայտնում է, որ քվեարկության ավարտից հետո, երբ հաշվվում էին ձայները, բազմաթիվ չկնքված ծրարներ են լցվել քվեատուփեր, «Ոչ»-ի քվեաթերթիկով միլիոնավոր ծրարներ ավելի ուշ աղբարկղերում են հայտնաբերվել:
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Կարո Փայլանն իր խոսքում ընդգծել է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ճնշումների ու բռնագաղթի հետևանքով քվեարկությանը մասնակցությունն անկում է գրանցել, ըստ նրա` 500.000 քուրդ քաղաքացի չի կարողացել մասնակցել հանրաքվեին. նրանք ստիպված են եղել լքել իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը:
Փայլանը վստահ է, որ կեղծիքով հաղթանակի հասած Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը պատին է դեմ առնելու և ստիպված է լինելու հետ կանգնել այդ ճանապարհից:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ Գերագույն ընտրական խորհուրդը պետության ճնշման տակ ստիպված եղավ դիմելու նման ընտրակեղծիքների, քանի որ վստահ էին, որ ժողովրդի մեծ մասը «Ոչ» է քվեարկելու:
Դողանը հայտնել է, որ իր կուսակցությունը կդիմի նաև Սահմանադրական դատարան, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նա, միևնույն ժամանակ, շեշտել է, որ չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը, բազմաթիվ ճնշումներին ու խոչընդոտներին՝ նման արդյունք գրանցելն ընդդիմադիր ժողովրդավար հատվածի համար մեծ հաջողություն է:
Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են