Ինչպե՞ս ամռան տապին պայքարել ջրազրկման դեմ.դիետոլոգի խորհուրդները
Ամռան տապին օրգանիզմի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում ջրազրկումը: Օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Նրա խոսքով՝ ամռանը ջրազրկման գործընթացը կարող է արագանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ: Մինչդեռ, տվյալ վիճակը առավել մեծ վտանգ է ներկայացնում երեխաների և տարեցների համար: Այս կապակցությամբ նա կոչ արեց ավելացնել սպառվող հեղուկի քանակը, ընդ որում օպտիմալ է մեկ ժամում մեկ բաժակ ջուրը: Նրանք, ովքեր չեն սիրում մեծ քանակությամբ ջուր օգտագործել, Աբովյանը խորհուրդ է տալիս սննդաբաժնում ներառել մրգեր եւ բանջարեղեն, քանի որ դրանք 90 տոկոսով կազմված են ջրից:
Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նրանց հարկավոր է տալ կամ շշալցված, կամ եռացրած ջուր:
Եռացնելուց առաջ փորձագետը խորհուրդ է տալիս ծորակի ջուրը որոշ ժամանակ թողնել դրա մեջ պարունակվող քլորի պատճառով: Հակառակ դեպքում եռալու ժամանակ ջրում առաջաանում են չցնդող աղեր, որոնք տարիների ընթացքում կարող են սրտի հետ խնդիրների պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է կոմպոտներին, ապա ըստ Աբովյանի, դրանք այնքան էլ օգտակար չեն, ինչպես ընդունված է համարել, քանի որ ջերմային մշակման ժամանակ մրգերի վիտամինները քայքայվում են:
Եւս մեկ կարեւոր կողմ. ամռանը մեծանում է աղիքային թունավորումների վտանգը, որոնք ինչպես հայտնի է, ուղեկցվում են փսխումով եւ դիարեայով: Այդ դեպքում օրգանիզմում ջրաաղային փոխանակությունը վերականգնելու համար հարկավոր է դեղատներում վաճառվող հատուկ հեղուկներ ընդունել:
NEWS.am Medicine


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է