Այսօր Գարեջրի միջազգային օրն է
Գարեջուրն աշխարհում առավել տարածված ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, ունի հազարավոր բաղադրատոմսեր եւ մոլորակի բոլոր անկյուններում միլիոնավոր երկրպագուներ: Ուստի զարմանալի չէ, որ կազմակերպվում են գարեջրին նվիրված բազմաթիվ փառատոներ, տոնավաճառներ եւ տարբեր մակարդակի տոներ, հայտնում է Calend-ը:
Այսպես՝ այս փրփրոտ ոգելից ըմպելիքի արտադրողների եւ սիրահարների «մասնագիտական» տոնը նշված է շատ երկրների օրացույցում: Օրինակ՝ Իսլանդիայում այն նշվում է մարտի 1-ին, Ռուսաստանում Գարեջրագործի օրը նշվում է հունիսի երկրորդ շաբաթ:
Բայց վերջին տարիներին Գարեջրի միջազգային օրը (International Beer Day) ավելի մեծ հանրաճանաչություն է ձեռք բերում. այս ըմպելիքի սիրահարները եւ արտադրողներն ամեն տարի ոչ պաշտոնական տոնը նշում են գոստոսի առաջին ուրբաթ: Տոնի հիմնադիրն է ամերիկացի Ջես Ավշալոմովը. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:
Առաջին անգամ տոնը նշվել է 2007 թվականին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Քրուզ քաղաքում եւ մի քանի տարի հստակ օր է ունեցել՝ օգոստոսի 5-ը, սակայն տոնի աշխարհագրության տարածմանը զուգահեռ փոխվել է նաեւ օրը. 2012 թվականից տոնը սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ: Հենց այդ ժամանակից սկսած է այն տեղական փառատոնից վերածվել միջազգային մասշտաբի իրադարձության՝ 2012 թվականից տոնը նշվում է արդեն 5 մայրցամաքների 50 երկրների 207 քաղաքներում: ԱՄՆ-ից բացի, այսօր Գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի շատ երկրներում, Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար