Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

«Լենտեքսը» նոր արտոնություն ստացավ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարել եւ լրացուցիչ արտոնություն տալ այդ ընկերությանը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է ցանկում լրացում կատարել 11 ապրանքատեսակով, որի արդյունքում գումարը կավելանա 1,78 մլրդ դրամով եւ «1,985,700,000» թվից կփոխարինվի «3,767,700,000» թվով։

Նշենք, որ «Լենտեքս» ՍՊ ընկերությունը ստեղծվել է դեռեւս 2001 թվականից եւ արտադրում է տարբեր տեսակի հագուստ եւ գուլպեղեն։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը ս.թ. փետրվար ամսից սկսել է թելի արտադրությունը, որով փոխարինել է ներմուծումը եւ օգտագործում է իր իսկ արտադրած թելերը, արդյունքում ստեղծելով նոր աշխատատեղեր (ծրագրի շրջանակներում ստեղծվել է 32 աշխատատեղ)։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը մտադիր էր կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, սակայն իր ծրագրում նշել էր միայն ներկրվող հումքի 1,98 մլրդ դրամի չափսը որպես ներդրում։ Նշված Ընդհանուր ներդրման գումարի շուրջ 650 մլն դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն նշված ցանկում։

Ընկերությանը ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1313-Ա որոշմամբ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների, հումքերի եւ նյութերի ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:

Ներկա պահին (ըստ Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության) Ընկերությունը արդեն իսկ կատարել է շուրջ 1,4 մլրդ դրամի ներդրում։

Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 1,98 մլրդ դրամի չափով, որից առայժ ներմուծվել է 580 մլն դրամը։ Այժմ, երկրորդ փուլով նախատեսվում է ներմուծել եւս1,78 մլրդ դրամի չափով ապրանքներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների եւ կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների եւ կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ։ Ներկայումս, ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման եւ լրացման անհրաժեշտություն:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ, հասցնելով այն 460-ի` 80 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով: