Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում կրկին չեն կարողացել տնօրեն ընտրել. փոխվարչապետի համաձայնությամբ տնօրեն կնշանակի մարզպետը

Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն այս անգամ ևս չի ընտրվել, քանի որ թեկնածուներից ոչ ոք բավարար քանակի ձայներ չի ստացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին դպրոցի աշակերտները, ծնողները և կոլեկտիվը հավաքվել էին մարզպետարանի շենքի դիմաց և պահանջում էին, որպեսզի դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ ճանաչվեն, և տնօրենը շարունակի մնալ Մաշա Իվանյանը, որը մայիսի 15-ին տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի անդամների կողմից բավարար ձայներ չէր ստացել։

Հուլիսի 31-ին նոր մրցույթ էր հայտարարվել, որի համար, բացի գործող տնօրենից, ևս երեք թեկնածուներ հայտ էին ներկայացրել՝ փոխտնօրենները և Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի դպրոցի գործող տնօրեն Արմինե Պետրոսյանը:

Անհրաժեշտ թվով 5 ձայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել: «Առավելագույն ձայն ստացել է նախկին տնօրենը՝ 3 ձայն, որն այս պահին ոչ էլ պաշտոնակատար է, առանց հիմքերի Արմավիրի մարզպետը նրան աշխատանքից ազատել է հունիսի 24-ին: Երկուական ձայներ հավաքել են երկու փոխտնօրենները, մնացած երեք հոգին դուրս են մնացել կրկնակի քվեարկությունից»,- ասաց նա:

Հայաստան Հակոբյանը նշեց, որ ընտրության ժամանակ վատացել է փոխքաղաքապետի հարսի ինքնազգացողությունը, որը ևս խորհրդի անդամ է:

«Քանի որ իր սկեսրայրի ասածը այս անգամ չի լսել ու ուրիշ մարդու է ձայն տվել, անմիջապես հետո վատացել է, կրկնակի քվեարկությանը չի մասնակցել, թողել տուն է գնացել, դրանից հետո երկու ուսուցիչ և ծնողներից մեկը ասել են՝ «այս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են խորհրդի անդամները դուրս գնում, որ այդպես է՝ մենք էլ ենք դուրս գնում» և կրկնակի քվեարկություն տեղի չի ունեցել, ինչի արդյունքում 3 հոգու գործերը 3 օրվա ընթացքում պետք է ուղարկվի փոխվարչապետին, ով էլ պետք է ընտրի տնօրենին»,- ասաց նա և նշեց, որ չգիտեն թե փոխվարչապետն ինչպես հարցը կլուծի:

«Չգիտենք, արդյոք փոխվարչապետը չի՞ կատարի մարզպետի կամքը, որովհետև մարզպետը բացահայտ ասել է, որ ինքը չի ուզում աշխատել տիկին Իվանյանի հետ, բայց գիտեք, որ մեր պայքարի արդյունքում թե՛ կոլեկտիվը, թե՛ ծնողները, և թե՛ ամբողջ համայնք, բոլորս միասին ուզում ենք, որ տիկին Իվանյանն աշխատի»,-ասաց նա:

Նշենք, որ եթե երկու անգամ չի ստացվում ընտրել դպրոցի տնօրեն, ապա ըստ կարգի՝ փոխվարչապետի համաձայնությամբ տնօրեն է նշանակում մարզպետը։