Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն ստացել է հարկային արտոնության հավաստագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Արդեն նախարարություն է դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում առայժմ արտոնություն է տրամադրվել 89-ին:
Պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։ Այն ներառում է ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում և այլն։
«ՖՈԲ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ» ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ շահութահարկի և եկամտահարկի տոկոսի իջեցումը սկսնակ ֆիրմաներին հնարավորություն է տալիս ավելի փոքր գումարներով մուտք գործել մեծ շուկաներ և կարողանալ հաստատվել։
«Սրանով հնարավորություն է տրվում նոր ֆիրմաների ձևավորմանը, նոր մտահղացումից նոր արտադրանք ունենալուն։ Սկսնակ ընկերությունների երևի 50 տոկոսից ավելին կկարողանա մուտք գործել մեծ շուկա։ Չեն մնա սահմանափակումներով և բոլորը կձգտեն արտոնագրից շուտ հրաժարվել, որպեսզի մեծանան»,- ընդգծեց Արամայիս Հովհաննիսյանը։
«Դեդիքեյթիդ վիժըն» ընկերության ներկայացուցիչներին էլ հանձնաժողովը ժամանակ էր տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորում ներկայացնելու համար, որ ընկերության գործունեությունը համապատասխանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու չափանիշներին։
Ներկայացված նոր փաստարկների արդյունքում նրանց ևս տրվեց դրական եզրակացություն։
Հարկային արտոնություն ստանալու և մեր երկրում գործունեություն սկսելու համար դիմած ստարտափների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, ՌԴ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա։ Դիմողների թվում սփյուռքահայ մեր հայրենակիցների ընկերությունները կազմում են շուրջ 20 տոկոս:
Փոփոխությունների համաձայն՝ նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափով։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է