Ուշ գիշերով Կապան մեկնած համալսարանական մասնագետները փրկել են ծանր շնչառական խանգարումով նորածնի կյանքը
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հունիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան:
Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ: Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան:
Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը, և առավոտյան՝ ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ վերջինս գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:
Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար