Գագիկ Ջհանգիրյանը վերցնում է դատախազությունը. Փաշինյանը չի՞ տիրապետում իրավիճակին
Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն է Արմեն Հարությունյանը` գլխավոր դատախազի տեղակալը։ Եվ հենց նա է հուլիսի 26-ին միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
Շատերին Արմեն Հարությունյան անուն ազգանունը ոչինչ չի ասում: Նա իրավապահ համակարգում միշտ շատ կարեւոր դիրքերում է եղել, բայց մնացել է ստվերում: Հանրությունը նրան չի նկատել։
Արմեն Հարությունյանը դատախազությունում նոր մարդ չէ: Նա համարվում է Գագիկ Ջհանգիրյանի ստվերը: 1997-2007 թվականներին նա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի տեղակալն էր, եւ լավատեղյակ աղբուրների փոխանցմամբ՝ աջ ձեռքը:
Հավանական է, որ գլխավոր դատախազությունն արդեն անցել է ստվերային կառավարման ռեժիմի, որի հեռակառավարման վահանակը գտվում է Գագիկ Ջհանգիրյանի ձեռքում։
Դատախազությունն անցել է Ջհանգիրյանի ղեկավարած հիմնարկների գործելաոճին. Ձեռագիրը շատ նման է: «Ջուր» գործերով հարուցված քրգործեր, պատժիչ մեխանիզմների գործարկումներ:
Ակնհայտ է արդեն շատ-շատերի համար, որ դատախազությունն անցնում է Ջհանգիրյանի վերահսկողության ներքո՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս ամենը նկատելի է շատ-շատերի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի համար:
Կամ վարչապետ Փաշինյանը չի նկատում սողացող այս գործընթացը եւ չի տիրապետում իրավիճակին, կամ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով ուղղակի չի կարողանում վերահսկել երկրում ընթացող պետական համակարգերի կազմաքանդումը, կամ նա ինքնակամ է պետական համակարգը հանձնել այլոց՝ ստվերային կառավարման։ Ուրիշ տարբերակ չկա: Դժվար է ասել, թե երեքից որն է ավելի վատ պետության համար։ Բայց այս ամենը ոչ մի լավ բան չի խոստանում։
Եթե այս գործընթացը շարունակվի, ապա երկրի համար հետեւանքները խիստ ծանր կլինեն: Վերադարձ իննսունականներ չի կարելի, այն կործանարար կլինի: Ջհանգիրյանական դատախազության փուլը մի կերպ ավարտել էինք, ու հիմա հետդարձի ոչ մի ռեսուրս պետությունը չունի։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար