Արմեն Հովհաննիսյան. ԼՂ անկախությունը անկախացում է Հայաստանից
Լրագրող Արմեն Հովհաննիսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ
29 տարի առաջ ընդունված որոշման մասին խոսեցինք, բայց ես հիշում եմ դրանից առաջ՝ դեկտեմբերի 1-ին, այն հիշարժան օրը խորհուրդը ընդունեց միացման որոշումը, այսինքն՝ պատասխանց ԼՂ մարզային խորհրդի խնդրանքին: Իմ մտքով անգամ չէր անցնում, որ Արցախը Հայաստանից դուրս գոյություն ունի կամ մի քանի Հայաստան կարող է լինել: Մենք չունենք ոչ մարդկային, ոչ դեմոգրաֆիկ, ոչ տնտեսական ռեսուրսներ, որ մեզ հնարավորություն տանք ցրել մեր հնարավորությունները և ունենալ մի քանի պետություն: Ես համաձայն եմ, որ այդ պետությունը պետք է լինի մարտունակ, կազմակերպված, արդի ազգային պետություն: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին մասնակցությանը, և անկախության ֆետիշի է հիշեցնում, և դա ընդհանրապես տեսնում եմ, եթե չասեմ, դավադրություն, ապա վտանգավոր: Որովհետև, իմ պատկերացմամբ, ԼՂ անկախությունը, անկախացում է Հայաստանից, որովհետև Ադրբեջանի հետ վաղուց արդեն նման խնդիր չկա: Եվ եթե հանկարծ մի օր, Աստված չտա, եթե մենք ճանաչենք ԼՂ հանրապետությունը, դա կլինի պարտության և արտաքին ճնշման արդյունք, և մենք արդեն ճանաչելու ենք, որ ԼՂ-ն Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Պետք չեն իսկապես հռչակագրեր, պոռոտախոսություններ և այլն, պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես Իսրայելն է անում Գոլանում: ՀՀ քաղաքացիները պետք է բացարձակապես ունենան հավասար իրավունքներ, որ մասում էլ ապրեն Հայաստանի՝ Ստեփանակերտում, Քելբաջարում, թե Կովսականում, թե Թալինում, թե Երևանում: Սա միանշանակ է, և սա մարդկային իրավունքների զանգվածային խախտում է: Եվ պետք է հասկանալ ԼՂ-ի ինքնավարության չափը, որ մենք մեզ կարող ենք թույլ տալ՝ և հաշվի նստելով բնակչությունների ցանկությունների հետ: Շատ ճիշտ ասաց իմ ընկերը, մի ազգի համար երկու ԱԺ ունենալը մեծ շռայլություն է: Կարող են լինել ներկայացուցչական մարմիններ, նույնիսկ օրենսդրական մարմիններ, բայց ԱԺ-ն պետք է լինի միակը պետության մեջ:Եվ այն պետք է գտնվի երկրի մայրաքաղաքում: Ինչ վերաբերում է այն հնարքին, որ ներկայիս կառավարող ուժը փորձում է կիրառել, ինձ մի քիչ մանկապատանեկան խորամանկության, կամ մեծերին խաբելու ինչ- որ տպավորություն է թողնում: Մեծերն էլ դեռ ըմբռնումով, բայց համբերությունը հատելով, նայում են թե ինչքան է ձգվելու: Մեծեր ասելով ես նկատի ունեմ միջազգային ուժերին, որ ներգրավված են կարգավորման մեջ: Էս խաղը երկար չի ձգվի: Ես կուզեի հանուն մեզ բոլորիս մեր կառավարությունը ավելի շուտ հասկանար այդ հանգամանքը, որ դա կարող է մեզ վրա շատ թանկ նստել: Ցանկացած ձևաչափի բանակցությունները, որոնք մեր միասնական տարածքի և իշխանության օտարման վերաբերյալ են, բացարձակապես համարում եմ անիմաստ: Թող դա արմատական հայացք համարվի, ծայրահեղական հայացք, ինձ համար դիրքավորման խնդիր չի, կա կենտրոն, և ես ուզում եմ այդ կենտրոնից հեռու գտնվել, դա, իմ տեսակետից, ամենաբանական մոտեցումն է, բոլորիս, նորից եմ կրկնում, բոլորիս քաղաքական շահերից է բխում: Ես ուրախ եմ, որ այն գաղափարները, որոնք տասը տարի առաջ հանրության մի մասի կողմից ընկալվում էին որպես ծայրահեղական, որպես վտանգավոր, վտանգավորներով լի, այսօր ընկալվում է շատ հանգիստ:
Մի ժողով էր գրողների միության դահլիճում՝ նվիրված անկախության ճանաչմանը: Բոլորը ելնում ասում էին՝ սրիկա Ս.Սարգսյանը անկախությունը չի ճանաչում, շտապ, հենց էսօր էդ անկախությունը ճանաչել: Բոլորը լավ մարդիկ են, դեմոկրատ, բոլորը ծափ էին տալիս, միայն ես եմ, որ սում եմ՝ էս ի՞նչ եք խոսում, ինչպե՞ս եք պատկերացնում ամեն առավոտյան հնարովի դրոշը, այլանդակած, բարձրացվում է, շարում են երեխաներին, ու ինչ-որ հիմն են երգում, որը ոչ մեկ չգիտի, որովհետև ոչ մի բանի հետ կապ չունի, բայց սովորեցրել են: Ասում եմ՝ փաստ է, չէ՞, էս է, դպրոցում կախված է ինչ-որ պետական այրերի նկարներ, որ իրենց ղեկավարներն են, և այլն և այլն: Այդպես է ազգ ձևավորվում, 20-րդ դարը էթնոգենեզի դար է, և բոլորը՝ մոլդավացի, ավստրալացի, բոլոր ազգերը այսպես էն ձևավորվել՝ դպրոցից սկսած: Այնտեղ խնդիրները շատ լուրջ են: Էնտեղ էլ կան, էստեղ էլ կան, և այդ ամբողջ շերտը, այլանդակ շերտը պետք է հանվի դասագրքերից, սիմվոլիկա պաշտելուց:
Ես ապակենտրոն կառավարման դեմ ոչ մի խնդիր չունեմ, չեմ գտնում, որ ունիտարն ավեի լավն է: Բայց եթե մենք ապակենտրոնացնում ենք Շիրակի մարզը, պետք է ունենա այն իրավունքերը, ինչ որ Արցախի մարզը: Բացարձակապես դեմ եմ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված մեկ շերտանի տեղական ինքնակառավարմանը, ես կողմ եմ, որ մարզը ունենա ներկայացուցչական մարմին, ունենա բյուջե: Արցախը նույնպես կարող է ունենալ ներկայացուցչական մարմին: Այսինքն՝ եթե մենք ստեղծում ենք ապակենտրոն պետություն, ապա դա վերաբերում է բոլորին, եթե ունիտար պետություն ենք, ապա դա նույնպես վերաբերում է բոլորին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար