Ծեծկռտուք՝ Վայոց Ձորի մարզում. կասկածյալների մեջ է վարչական շրջանի ղեկավարը
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 27-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Արտաբույնք գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սյուզաննա Վ-ից, որը հայտնել է, թե ժամեր առաջ Գողթանիկ գյուղի «Համալիր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գողթանիկ գյուղի բնակիչ Համբարձում Ս-ն իր որդու՝ Անդրանիկ Ս-ի հետ ծեծի են ենթարկել և իրեն, և իր եղբորը՝ Սաշա Վ-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև դեպքի վայր ժամանած ոստիկաններին Սյուզաննա Վ-ն հայտնել է, որ Համբարձում Ս-ն հրել, գցել է իրեն, ինչի հետևանքով աջ թևի շրջանում վնասվածք է ստացել, իսկ հետո Համբարձում և Անդրանիկ Ս-երը քարերով և փայտերով հարվածներ են հասցրել իր եղբորը, որը մարմնի տաբեր մասերում վնասվածքներ է ստացել։
Մինչ Եղեգնաձորի ոստիկանները լսում էին Սյուզաննա Վ-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմում Համբարձում Ս-ն՝ հայտնելով, որ Սյուզաննա Վ-ի մատնանշված վայրում նա և իր եղբայրը, որն Արարատի մարզի բնակիչ է, ծեծի են ենթարկել իրեն փայտերով և դույլով, ապա Սյուզաննան փայտերով հարվածել է իր որդուն։ Համբարձում Ս-ն հայտնել է նաև, որ ինքը և իր որդին մարմնական վնասվածքներ են ստացել։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակում հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Համբարձում Ս-ն Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղի վարչական շրջանի ղեկավարն է։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո