Էրդողան. «Օբաման մեզ խաբեց»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության հետ զրույցում կոշտ մեղադրանք է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի`լրագրողները զրույցի ժամանակ Էրդողանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը Թուրքիային խոսք է տվել, որ կփոխի իր դիրքորոշումը Սիրիայի քրդական ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հարցում: Ի պատասխան դրան, Էրդողանը ասել է. «Ըստ էության ահաբեկչական կազմակեպությունների դեմ պայքարի հարցում, ավելի վաղ նրանք ասում էին, որ պետք է փոխհամաձայնեցված աշխատենք: Երկկողմ հանդիպման ժամանակ (Թրամփի հետ հանդիպումը-խմբ ), օրակարգում կլինեն քրդական ուժերի վերաբերյալ մանրամասները և մենք, բնականաբար, իրենց կփոխանցենք մի շարք փաստաթղթեր: Մենք ավելի վաղ համաձայնություն ենք ձեռք բերել PKK-ի հետ հարցում: Օբամայի օրոք էլ Սիրիայի քրդական ուժերի հարցում համաձայնություն ունեինք, սակայն, ցավոք, Օբաման մեզ խաբեց»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են