Պարզ սարքը կարող է օգնել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտներին
Scion Neurostim ընկերության կողմից մշակված միգրենի նոպաների թեթեւացման համակարգը՝ ThermoNeuroModulation-ը (TNM), կարող է օգնել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտներին:
ThermoNeuroModulation-ը նման է մեխերով ականջակալներին, որոնք միացած են սնման բոլոկով եւ վերահսկիչով: Ականջում մեկ մեխը տաքանում է մինչեւ 42 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ մյուսը սառում մինչեւ 17 աստիճան:
Մեկ թերապեւտիկ շրջանը մոտավորապես տեւում է 20 րոպե, որի ընթացքում ջերմաստիճանի տատանումները մեղմ խթանում են վեստիբուլյար ապարատը, որի աշխատանքի խախտումները նկատվում են Պարկինսոնի հիվանդության դեպքում:
Քենտի համալսարանից գիտնականնները համակարգը փորձել են պարկինսոնիզմով հիվանդների վրա: Պացիենտների կեսը 2 ամիս իսկական թերապիա է ստացել (օրական 2 շրջան), իսկ մնացածը՝ դրա իմիտացիան: Ամբողջ փորձի ընթացքում նրանք շարունակել են ընդունել իրենց ստանդարտ դեղամիջոցները:
Արդյունքում հիմնական խմբի կամավորների մոտ Պարկինսոնի հիվանդության ախտանշանների արտահայտվածության զգալի նվազում է նկատվել ի տարբերություն վերահսկվող խմբի:
Բարելավվել են շարժողական ունակությունները, ինքնուրույն տեղաշարժման կարողությունը, ուղղվել է քայլվածքը, նվազել է գլխապտույտը, բարելավվել է հիշողությունը, տրամադրությունը, քունը, որոշումների ընդունման եւ ուշադրության կենտրոնացման կարողությունը:
Հետաքրքրիր է, որ հիմնական խմբի մարդկանց մոտ առավելագույն դրական ազդեցությունմ ի հայտ է եկել թերապիայի ավարտից 5 շաբաթ հետո:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է