Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի
Մամուլ

Ստամբուլյան կոնվենցիան համազգային, պե­տականության հիմքերին հարվածը կանխելու համար ձեռնարկվող քայլ է

«Իրավունքը» գրում է. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում ի հայտ եկող վտանգների, իշխանությունների մտադրությունների, Ռոբերտ Քոչարյանի գործով առկա զար­գացումների, ինչպես նաեւ հնարավոր ագրեսիայի վերսկսման վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ամալյանի հետ, ով եւս միացել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման նախաձեռնության անդամների անցկացրած ստորագրահավաքին։


– Այո, ես միացել եմ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին եւ կոչ եմ անում բոլորին մասնակցել։ Որովհետեւ սա մի թեմա է, որն ընթացիկ ներքաղա­քական զարգացումների հետ ուղղակիո­րեն կապ էլ չունի։ Սա համազգային, պե­տականության հիմքերին հարվածը կանխելու համար ձեռնարկվող քայլ է։ Ստամբուլյան կոնվենցիան հարված է պետակա­նության հիմքերին, այն հարված է մեր ազ­գային ինքնությանը, տեսակի լինելիու­թյանը։ Սա համազգային նշանակության խնդիր է, եւ ցանկացած հայ մարդ, ով իր երկրի, հայրենիքի ճակատագրով, իր երե­խաների ապագայով մտահոգ է, պետք է մասնակցի եւ իր վճռական «ոչ»–ը ասելով՝ փորձի կանխել այդ սարսափելի վտանգը։


Ո՞րն է վտանգը։ Առաջինը՝ արդեն իսկ ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այդ կոնվենցիան ընդա­մենը կանանց դեմ բռնու­թյունները կանխելու համար է։ Ոչ, որովհետեւ կանանց դեմ բռնությունները կանխելու անվան տակ օրենսդրորեն ամրագրվելու են մի շարք վտանգավոր եզրույթներ 3-րդ սեռի համար, եւ այդ սեռը ընտրելու հնարավո­րությունը ամրագրվելու է օրենսդրորեն, եթե այդ այլանդակությունը վավերացվի։ Մեր հայրենակիցները պետք է շատ հստակ ընկալեն եւ հասկանան հետեւյալը, որ եթե այդ կոնվենցիան վավերացվի, ապա սա ենթադրելու է շարունակական գործընթաց, եւ այդ համատեքստում ըն­դունվելու են նոր օրենքներ։ Փոփոխու­թյուններ են լինելու գոյություն ունեցող օրենքներում, եւ արդյունքում վտանգա­վոր զարգացումներից մեկն էլ լինելու է օրինակ այն, որ դպրոցներում մեր երեխաների առջեւ դրվելու է ինչ-որ մի զզվելի ծրագիր դասագրքի տեսքով, որտեղ ներկայացվելու է, որ նորմալ է, որ ի թիվս իգա­կան եւ արական սեռերի՝ կա նաեւ երրորդ սեռ, եւ դու կարող ես ընտրություն կատա­րել։ Այսինքն` այն, ինչն աննորմալ է, այն, ինչն անբնական է, հավասարեցվում է նոր­մայի հետ, մատուցվում է իբրեւ նորմա դա­սագրքերում, եւ մեր երեխաները, փաստո­րեն, դառնում են այդ այլանդակության զո­հը։


– Հայտնի է, որ եկեղեցին եւս իր դիրքո­րոշումը հայտնել է՝ կոչ անելով իշխանու­թյուններին՝ չվավերացնել կոնվենցիան։ Ըստ Ձեզ՝ ի վերջո, իշխանությունները կա­սե՞ն ոչ այդ կոնվենցիայի վավերացմանը։

– Հայ Առաքելական եկեղեցու դիրքո­րոշումը սպասված էր, այլ կերպ ուղղակի լինել չէր կարող։ Կարծում եմ՝ սա նույն­պես շատ լուրջ ազդակ է մեր որոշ հայրե­նակիցներին։ Նշանակում է, որ վտանգ­ները շատ լուրջ են, եթե եկեղեցին հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իշխանություն ասվածը իրենից չի ներկայացնում մոնոլիտ թիմ։ Խառնիճաղանջ թիմ է, ուր սպրդել են ամենատարբեր սորոսական, գրանտակեր տեսակները։ Եվ իրենց բութ համառությամբ, պետականակործան, ուլտրալիբերալ, գլոբալիստական թեզերն են առաջ մղում։ Իհարկե, իշխանության թիմում կան քիչ պետականամետ դեմքեր, ու հասկանում են խնդրի վտանգավորությունը։ Եվ այստեղ շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո ընտրություն կատարի, թե ում կողմն է բռնում այս հարցում։ Սորոսական-գրանտակերների՞, թե ժողովրդի ճնշող մեծամասնության կողմը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում