Ինչու է անհրաժեշտ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան. Ռուստամ Բադասյանն ու փոխնախարարները «լայվ» են մտել
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության դեպքերի բացահայտման մեխանիզմների ներդրման, դրա դեմ պայքարի մեխանիզմների, ինչպես նաև իրավապահներին կանանց նկատմամբ բռնության դեպքում որոշակի աջակցության ցուցաբերման մասին է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Կոնվենցիան չի նախատեսում միասեռականների ամուսնությունների օրինականացում։ Զավեշտալի է խոսել նույնիսկ միասեռականների կողմից որդեգրման իրավունքի ճանաչման մասին»,–նշեց նա։
Նախարարի խոսքով՝ կոնվենցիան չի նախատեսում երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ սահմանվում է «սեռ» և «գենդեր» հասկացությունները։
Նա նշեց, որ երկխոսության հետ են Հայ առաքելական եղեղեցու հետ, որտեղից մտահոգություններ են հնչում որոշ տերմինների մեկնաբանման հետ կապված. «Առաջին երկխոսության արդյունքները բավական կառուցողական էին, սակայն դեռ չենք հասցրել վերջնական դիրքորոշում ձևավորել, բայց պատրաստակամ ենք մեր երկխոսությունը եկեղեցու հետ շարունակել, որ բոլոր մտահոգությունները վերանան»։
Բադասյանի խոսքով՝ այս օրակարգը որևէ կերպ պարտադրված չէ Հայաստանին, այս ՀՀ–ի պարտավորությունն է իր քաղաքացիների առաջ՝ ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը. «Կոնվենցիային միանալով մենք կունենանք նոր հնարավորություններ և միջոցներ բացառելու բռնությունը կանանց նկատմամբ և կին լինելու հիմքով ցանկացած խտրականություն»։
Քրիստիննե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ կոնվենցիայի վավարեցման անհրաժեշտության մասին խոսելիս նշեց, որ այս հարցը բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանությամբ հարցերով զբաղվող Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և մոնիտորինգ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից։
Այն պնդումներին, թե կոնվենցիան ստորագրվել է, բայց դա ոչինչ չի նշանակում, նա հակադրձեց, որ ստորագրումն իսկ արդեն հանձնառություն է պետության կողմից։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ