ԱԱԾ-ի հեղինակության հյուծումը. Միտում, թե ճարահատյալություն
Ձևավորվել է նոր ավանդույթ. իշխանության ցանկացած օղակ իր գործը տապալելուց հետո դիմում է ԱԱԾ-ին. օգնիր, փրկիր վիճակը։
Ֆեյք էջեր են բացվում՝ Վանեցյան բացահայտիր, Սեւանը կանաչում է՝ Վանեցյան պարզիր, էլեկտրական ցանցերում վթար է՝ Վանեցյան ստուգիր, սեւանցի գործարարները դժգոհ են եւ ճանապարհ են փակում՝ Վանեցյան զրուցիր եւ բացիր, իջեւանցիներին «հոլոքոստ» են անում, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից՝ Վանեցյան հասիր:
Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել։ Իշխանությունն օգտագործում է Արթուր Վանեցյանի բարձր վարկանիշը, սա ֆունկցիոնալ իմաստով տապալվող իշխանության գործելաոճ է։
Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է չաշխատող ոլորտների, կառույցների փոխարեն, բայց այսպես երկար չի կարող շարունակվել եւ չպետք է շարունակվի:
Չի բացառվում, որ Արթուր Վանեցյանին ինչ-որ տեղ դուր է գալիս այս կարգավիճակը։ Նա իշխանական հիերարխիայում զգում է անփոխարինելիություն։ Բայց դա շատ վտանգավոր ու խաբուսիկ զգացողություն է։ Նախ. այդպես ժամանակի որոշակի հատվածում կմաշի հենց իր վարկանիշը, եւ այդ դեպքում նրա ծառայություններից օգտված անկարող իշխանական էլիտան մեծ սիրով նրան հրաժեշտ կտա։ Կամ ժամանակի ընթացքում իշխանական նեղ խմբին ուղղակի կսկսի նյարդայնացնել Վանեցյանի վարկանիշը եւ դարձյալ կառաջանա նրա պաշտոնանկության գաղափարը՝ հանուն այլոց պաշտոնավարելու։
Իսկապես, ստեղծվում է շատ հակասական իրավիճակ, որի զարգացման սցենարները տարբեր են։ Ինքը Վանեցյանն այս պահին կարող է հանգիստ խոսել իր հրաժարականի մասին։ Դա կնշանակի լավ վարկանիշով երիտասարդ գործչի առկայություն իշխանությունից դուրս, ու նաև կնշանակի իշխանական փլուզումների սկիզբ։ Չի բացառվում արագ փլուզումների։ Բայց այդ ապահովության զգացումը դարձյալ հարաբերական է։ Ժամանակի գործոնը միշտ պետք է հաշվի առնել։ Հետեւաբար՝ վարկանիշն ու հեղինակությունը դինամիկ գործոններ են,պետք է միշտ աշխատել դրանց համար, գտնել նոր ռեսուրսներ։ Իշխանական նեղ խմբի ամբիցիան էլ դինամիկ հասկացություն է, եւ միշտ աճելու ու գերագնահատվելու միտումով։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո