Սմարթֆոններից կախվածությունը կարող է ճարպակալում առաջացնում. հետազոտություն
Սմարթֆոններից կախվածությունը կարող է ճարպակալում առաջացնել։ Սիմոն Բոլիվարի համալսարանի (Կոլումբիա) իրականացրած հետազոտության համաձայն՝ նրանք, ովքեր սմարթֆոններին օրը հինգ եւ ավելի ժամ են հատկացնում, 43 տոկոսով ավելի շատ են ենթակա ճարպակալման վտանգին։
Հետազոտության շրջանակում 2018 թվականի հունիսից մինչեւ դեկտեմբեր դիտարկվել է 1000 ուսանող։ Պարզվել է, որ սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը բարձրացնում է հավանականությունը, որ մարդն ավելի հաճախ օգտագործի քաղցր ըմպելիքներ եւ ֆասթֆուդ։ Բացի այդ, գաջեթներից կախվածությունը զգալիորեն նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը։
Ավելորդ քաշ ունեցող փորձարկվողների մոտ 25 եւ ճարպակալում ունեցողների մոտ 5 տոկոսը սմարթֆոններին օրական տրամադրել է ավելի քան հինգ ժամ։ Միեւնույն ժամանակ, կանայք, որոնք բջջային սարքերի մոտ օրը հինգ ժամից ավելի են անցկացրել, երկու անգամ ավելի հաճախ են տառապել ավելորդ քաշից, քան տղամարդիկ։
Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ սմարթֆոններից կախվածությունն առաջ է բերում նստած կենսակերպ։ Այնինչ ֆիզիկական ակտիվության նվազումը բարձրացնում է վաղաժամ մահվան, դիաբետի, սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացման ռիսկը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է