Զիդան․ Անընդունելի է 7 գոլ բաց թողնելը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 3։7 հաշվով պարտությունը։
«Շատ վատ սկսեցինք խաղը եւ արդեն 8-րդ րոպեին պարտվում էինք 0։2 հաշվով։ Մենք չգտանք հակաքայլ։ Ինտենսիվության պակաս ունեինք։ Անընդունել է 7 գոլ բաց թողնելը։
Մեր ֆուտբոլիստները հիմա շատ ընկճված են, բայց սա ընդամենը ստուգողական հանդիպում է։ Նրանք մեզնից ուժեղ էին, ավելացնելու բան չկա։ Մենք պատրաստվում ենք նոր մրցաշրջանին եւ պետք է պատրաստ լինենք օգոստոսի 17-ին։
Նոր մրցաշրջանում մենք մոտիվացիայի պակաս չենք ունենա, կանցկացնենք լավ մրցաշրջան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռեալը» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Սելտային»։
International Champions Cup
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3։7 (տեսանյութ)
Նաչո, 59, Քարիմ Բենզեմա, 85, 11մ, Խավյեր Էրնանդես, 89 – Դիեգո Կոստա, 1, 28, 45, 11մ, 51, Ժոաու Ֆելիշ, 8, Անխել Կոռեա, 19, Վիտոլո, 70
Հեռացումներ․ Դանիել Կարվախալ, 65 – Դիեգո Կոստա, 65


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո