Թրամփը կարող է «դեսանտային ռեյդ» անցկացնել Իրանի դեմ, եթե պատերազմ սկսվի
Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակաբար աճի, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդի անցկացումն ընդդեմ իրանյան ռազմական օբյեկտների ցամաքում կամ ծովում, գրում է The National Interest-ը:
«Փորձը ցույց է տալիս, որ Ասիայում ցամաքում պատերազմներն անօգուտ են: Այդ տարածքի մեծությունը թույլ է տալիս պաշտպանողական զորքերին փորխարինել տարածությունը ժամանակի հետ՝ թուլացնելով հարձակվողների նյութատեխնիկական բազան: Այդ փաստարկը վերաբերում է նաեւ Իրանին, որի բնակչությունը ԱՄՆ-ի բնակչության քառորդ մասի չափ է, իսկ Արեւմտյան ափը չափազանց մեծ է, որ այն կարողանային գրավել անգամ ժամանակակից ամենախոշոր բանակները: Սակայն խոսքն արդյո՞ք վերաբերում է Իրանի ափերի երկայնքով առանձին թիրախների դեմ ծովային դեսանտին: Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները անխուսափելի չեն, սակայն հանրության համար կարեւոր է հասկանալ, թե ինչ գործիքներ ունեն Պենտագոնն ու Սպիտակ տունը:
Իրանի ափերի երկայնքը հսկայական է: Իրանի Հարավային ափային հատվածը (1550 մղոն) ավելի երկար է, քան Կալիֆոռնիայում, Օրեգոնում եւ Վաշինգտոնում միասին վերցված: Չնայած այդպիսի երկար ծովային սահմանն օգտակար է էներգիան նեղ Պարսից ծոց ուղղելու համար՝ այն նաեւ բացարձակ պաշտպանական պատնեշ է: Թերությունն այն է, որ Իրանը պետք է պաշտպանի ափերը հզոր դեսանտային ուժերից, ինչպիսին է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կորպուսը:
Ռազմածովային ուժերը նախապատրաստվում են գործողությունների լայն սպեկտրին ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ դեսանտային եւ աէրոմոբիլային հարձակումները: Գործողությունների տեսակներից մեկը, որոնցում մասնագիտանում է ծառայությունը, «ռեյդ-ամֆիբիան է», որը ենթադրում է ոչ մեծ դեսանտային գնդի միջոցով թիրախի գրավում կարճ ժամանակով որոշակի նպատակով եւ դեպի ծով հետագա տարհանմամբ:
Եթե Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը շարունակի աճել, տարբերակներից մեկը կլինի դեսանտային ռեյդը ցամաքում եւ ծովում իրանյան ռազմական օբյեկտների դեմ: Իրանն ունի ափերի երկայնքով տեղակայված մեծաքանակ ռազմական օբյեկտներ, որոնք պատկանում են ինչպես իրանյան նավատորմին, այնպես էլ ԻՀՊԿ-ի ծովային ստորաբաժանմանը:
Ռազմածովային նավատորմը, որպես կանոն, գործում է Հորմուզի նեղուցից դեպի արեւելք ընկած հատվածում, իսկ ԻՀՊԿ-ը գործում է նեղուցի արեւմտյան հատվածում եւ, որպես կանոն, Պարսից ծոցի տարածքով: Իրանի ռազմածովային նավատորմը կառավարում է ավելի խոշոր, ավելի կարողունակ նավեր, մինչդեռ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը սովորաբար շահագործում են ավելի փոքր նավեր:
Ռեյդ-ամֆիբիայի շրջանակներում Միացյալ Նահանգները կարող են կանխամտածված կերպով հարձակվել ԻՀՊԿ-ի վրա նրանց նվաստացնելու եւ քաղաքական առումով թուլացնելու համար:
Իրականություն դառնալու դեպքում ռեյդը կներառեր դեսանտային ամֆիբիա-նավերի խմբեր եւ դրանց ուղեկցող ավիակիրներ, որոնց կսատարեր հարված հասցնող առնվազն մեկ ավիակիրների խումբը: Ընդհանուր առմամբ ռեյդային խմբի կազմում կարող էր լինել ավելի քան 16 000 ամերիկյան ծովային հետեւազոր եւ զինվորներ:
Ռազմական գործողությունները կմեկնարկեին հակառակորդի տեղական հակաօդային պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դրանց կառավարման եւ վերահսկողության կենտրոնը ոչնչացնելու քայլից՝ կանխելով հակահարված կազմակերպելու հավանականությունը: Այնուհետեւ կմեկնարկեր հենց ռեյդը, որը շատ վտանգավոր կլիներ, քանի որ ծովային հետեւակազորը կենթարկվեր պատասխան հարվածների հակաօդային պաշտպանության համակարգերի, հրետանու եւ հետեւակազորի հետ անմիջական պայքարի հետեւանքով: Միանշանակ կլինեին կորուստներ:
Իրանի տարածքում տեղակայումն ու դրա գրավումը, անգամ կարճ ժամանակով, կհանգեցնի ծայրահեղ էսկալացիայի: Ներկայումս կամ վերջին 30 տարիների ընթացքում Իրանը ոչինչ չի արել, որը կարող էր արդարացնել այդպիսի գործողությունները:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո