Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հայաստան

«Նման վերաբերմունքը վիրավորում է ամբողջ կոլեկտիվին». Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Ստեփանավանի դպրոցի կոլեկտիվից

Լոռու մարզի Ստեփանավանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 26-ին, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ակնկալում ենք վարչապետի աջակցությունը, որպեսզի դպրոցի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ 20 տարի պաշտոնավարած Լիլյա Հարությունյանը։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի աշխատակազմի անդամներս, օգտվելով մեր քաղաքացիական իրավունքից, ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

Հուլիսի 23-ին նշանակված էր Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը, որին պետք է ներկայանային կառավարման խորհրդի ութ անդամները, սակայն նրանցից երեքը չներկայացան (Լոռու մարզպետի ներկայացուցիչները եւ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչը): Այդ օրը խորհուրդը իրավազոր չէր մրցույթն իրականացնելու: Ըստ գործող կարգի, մրցույթը հետաձգվեց երկու օրով: Պատմությունը կրկնվեց. խորհրդի նիստին չներկայացան նույն մարդիկ:

Ո՞րն է նրանց պարտականությունը. մեջբերում դպրոցի կանոնադրությունից ՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության»:

Դպրոցի կառավարման խորհուրդը որոշել է ըստ գործող կարգի հայտարարել նոր մրցույթ. դիմել մարզպետին՝ նոր գործընթաց սկսելու համար:

Մենք չենք պարտադրում նրանց մեր կամքը, միայն ուզում ենք, որ սահմանված կարգով ապահովեն իրենց ներկայությունը խորհրդի նիստերին, հատկապես այս պատասխանատու պահին: Պարզ երեւում է, որ միտումնավոր է արվում, որպեսզի մրցույթը չկայանա, քանի որ հավակնորդներից մեկը մեր դպրոցի տնօրենն է՝ Լիլիա Հարությունյանը: Ո՞րն է պատճառը, չենք հասկանում: Նման վերաբերմունքը վիրավորում է ամբողջ կոլեկտիվին:

Մեր տնօրենը բանիմաց, իր գործին նվիրված, թեˊ ծնողների, թեˊ աշակերտների, թեˊ կոլեկտիվի կողմից հարգանք վայելող, խելացի, իր գործին տիրապետող տնօրեն է: Նա միշտ ջանացավ է եւ հոգատար բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ խստապահանջ է, հետեւողական:

Նա հմտորեն է ղեկավարում կոլեկտիվը, ունի հարուստ գիտելիքներ, իր փորձով, գիտելիքներով ու կարողություններով ուղղորդում է ուսուցիչներին, ապահովում է յուրաքանչյուրիս մասնագիտական աճը:

Լիլիա Հարությունյանը չի եղել նախկին վարչակազմի նվիրյալը, իր կամքը երբեք չի թելադրել ուսուցիչներին, ընտրությունների ժամանակ չի բռնացել որեւէ մեկիս վրա: Թավշյա հեղափոխության ժամանակ առաջինն էր քաղաքում, որ իր կոլեկտիվի հետ մասնակցեց ցույցերին՝ ակնկալելով արդարություն եւ մարդասիրություն:

Այսօր մենք խնդրում ենք, որ Ձեր օգնությունը ցուցաբերեք, հաշվի առնեք կոլեկտիվի խոսքը: Նախապես շնորհակալ ենք եւ հավատով սպասում ենք Ձեր արձագանքին»։