Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հայաստան

«Անասնահամաճարակային և համաճարակային իրավիճակը երկրում պայթյունավտանգ է». փորձագետ

«Անասնահամաճարակային և համաճարակային իրավիճակը երկրում պայթյունավտանգ է, իրական տվյալները պատկան մարմինները թաքցնում են հանրությունից»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, եթե ֆերմերն ունի խնդիր, և ուզում է լուծում ստանա իր խնդիրը, պետք է ՍԱՊԾ-ն նրան կանչի և քննարկի հարցը.

«ՍԱՊԾ-ն չի աշխատում, չի ուզում աշխատել։ Բայց պետական քաղաքականության մեջ է խնդիրը, իրենք ասում են՝ ամեն ինչ թաքցրեք, ամեն ինչ լավ է, հանկարծ ժողովուրդը չբողոքի։ Մենք պետք է օբյեկտիվ լինենք, եթե կա խնդիր, ապա պետք է բարձրաձայնենք»։

Անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին՝ Գրիգորյանն ասաց, որ դա հիմք է վարակիչ հիվանդությունների բռնկման համար. «Խոլերիայի ու մի շարք հիվանդությունների տարածման պայմաններ են»։

Աղբահանությունից վերաբերյալ բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց.«Մենք հիմա մի շարք ենք սկսել, որը կոչվում է «կարգին աղբ»։ «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության կամավորները մեկնում են մայրաքաղաքի տարբեր մասեր ու ֆիքսում են աղբի հետ կապված իրավիճակը։ Սա միայն քննադատության համար չէ, այլև արվում է, որ խնդիրը բարձրաձայնվի, ու քաղաքային իշխանությունն իմանա, թե որտեղ ինչ պետք է արվի, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ, որ հասկանան, որ իրենց հարաբերությունները «Սանիտեկի» հետ քաղաքացիներին բացարձակ հետաքրքիր չէ, թե ով է ում դատի տալիս, մեզ հետաքրքիր չէ: Եթե քաղաքապետը եկել է ու փորձում է խնդիրը լուծել, ապա ամեն միջոցով պետք է խնդիրը լուծվի»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։

«Մեկ առողջություն» կոալիցիայի անդամ Դոնարա Ալեքսանյան էլ խոսեց հանրային սննդի մասին՝ շեշտելով, որ իրավիճակը շատ վատ է։ Նրա խոսքով՝ հասարակական վայրերում գտնվող սննդի կետերի աշխատակիցները չունեն համապատասխան բժշկական փաստաթղթերը, իսկ երբ փաստաթուղթ ես պահանջում, շատ կոպիտ են խոսում։

«Սննդի վիճակը հանրապետությունում ահավոր վատ է, ահավոր է, անգամ, ռեստորաններում։ Չկա թարմ սննդամթերք: Հասկանալի չէ, թե որտեղից են բերում սննդամթերքը, մսամթերքը, անհայտ ծագում ունեն։ Կարկանդակների վիճակը նույնպես սարսափելի է, քանի որ ձեթի մեջ այնքան են եփում, որ ձեթը թունավոր է դառնում, բայց շարունակում են նույն ձեթի մեջ եփել, դրա համար էլ այսօր հիվանդությունները շատ են։ Կաթնամթերքի վիճակը նույնպես շատ բարդ է, բայց ոչ մեկ այս հարցով չի ցանկանում զբաղվել։ Մի բառով կարող եմ ասել, որ ՍԱՏՄ-ն բացարձակապես չի աշխատում, էն որ ասում են՝ սա ու նա ենք անում, իրականում ոչ մի բան էլ չեն անում»,- հավելեց նա։

Դոնարա Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում նաև բանտարկյալների սննդի հետ կապած։ Ըստ նրա՝ 2 տարի առաջ Աբովյանի կանանց քրեակատարողականի սնունդը խոզերն էին ուտում։

«Աշխատակիցները խոզեր էի պահում և այդ կերը տալիս էին խոզերին»,- նշեց Դոնարա Ալեքսանյանը։