«Փյունիկը» հաղթեց, իսկ «Ալաշկերտը»՝ պարտվեց
«Ալաշկերտը» կռիվ տվեց ու պայքարեց «Ստյաուայի» հետ, բայց ցավալի պարտություն կրեց 0-3 հաշվով:
Աբրահամ Խաշմանյանի թիմը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդիպել է ռումինական «Ստյաուային»: Առաջին խաղը կայացավ Երևանում, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում:
Խաղի առաջին 45 րոպեից հետո «Ալաշկերտը» ուներ առավելություն:
Հայաստանի գավաթակիրը շատ վստահ տեսք ուներ ու մի քանի անգամ իրական գոլային պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ:
Գոլի հեղինակ կարող էին դառնալ Ուրոշ Նենադովիչը և Դանիլո Սեկուլիչը: Մեկ դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին, մյուսում՝ հարվածը մի փոքր շեղ ընթացավ:
Երկրորդ կեսում պատկերը փոխվեց: Ռումինական ակումբը 60-րդ րոպեին, օգտվելով Չանչարևիչի անվստահ խաղից, բացեց հաշիվը:
Խաշմանյանի ֆուտբոլիստները փորձեցին փրկել հանդիպումը, սակայն ոչինչ անել չստացվեց: «Ստյաուան» ևս երկու անգամ կարողացավ գոլի հեղինակ դառնալ: Աչքի ընկան Կրիստեան և Կոմանը:
Հավելենք, որ խաղին VIP օթյակից հետևում էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում բավականին ակտիվ էին երկրպագուները: Red Eagles ֆան-ակումբի ներկայացուցիչները նույնպես մարզադաշտում էին ու մինչև խաղի վերջին րոպեն աջակցում էին «Ալաշկերտին»:
Այսպիսով, առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվում է 0-3 հաշվով ու պատասխան խաղից առաջ անչափ ծանր վիճակում է:
Ավելի վաղ կայացավ «Փյունիկ»-«Յաբլոնեց» խաղը: «Փյունիկը» առաջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Յաբլոնեցի» նկատմամբ: Լարված հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հանդիպեց լրագրողներին:
Մասնագետը նախ անդրադարձավ խաղին, նշելով, որ և՛ հանդիպումը լավը ստացվեց, և՛ մրցակիցն էր բավականին լավը:
«Խաղը բավականին լավը ստացվեց, «Յաբլոնեցն» էլ լավ թիմ էր, մենք էլ լավ խաղացինք, առաջին խաղակեսում առավելություն ունեինք, գոլեր խփեցինք, էլի մոտ 5 պահ ունեինք, ընդ որում, գրեթե թույլ չէինք տալիս մեր դարպասին մոտենալ: Հետո բաց թողեցինք նախաձեռնությունը, մեզ մոտ մի փոքր թերացավ հենակետային գոտին: Էրիկ Վարդանյանը բավականին լավ խաղաց, շատ էր տեղաշարժվում: Իր դերից մի քիչ լավ գլուխ չհանեց Արտակ Եդիգարյանը: Երբ այդ դիրքում Կառլեն Մկրտչյանն է խաղում, Էրիկի համար ավելի հեշտ է լինում. գնդակի վերահսկողությունը լավ է ստացվում:
Երկրորդ խաղակեսում մեզ չբավականցրեց հենակետային գոտում խաղակցվածությունը: Նաև մի փոքր հոգնածություն էր նկատվում: Եդիգարյանն ընդամենը երկրորդ խաղն է անցկացնում, մարզավիճակը դեռ օպտիմալ չէ: Վերջնամասում խաղն այնպես ընթացավ, որ մենք կարող էինք 2 գոլ խփել, նրանք ևս մոտ էին գոլ խփելուն: Այսպես ասած՝ փոխադարձ պահերով խաղ ստացվեց»:
Հարց հնչեց հերթական անգամ ստանդարտ իրավիճակից գոլ բաց թողնելու մասին:
«Մրցակցի կազմում բարձրահասակ խաղացողներ էին, մեզ մոտ այդ դիրքում Արման Մանուչարյանն է խաղում: Այդ դրվագում պարզապես համագործակցությունը չստացվեց: Մենք գրեթե բոլոր ստանդարտները չեզոքացրինք: Այստեղ միայն մի պահ չստացվեց, կորցրինք կենտրոնացումն ու գոլ բաց թողեցինք»:
Ընդհանուր խաղը Տարխանովը գնահատեց 4 բալով.
«Կարծում եմ՝ 4-ի խաղացինք: Առաջին խաղակեսը շատ լավն էր, երկրորդում թերացանք: Առհասարակ, ես արգելում եմ երկար փոխանցումներով խաղալ: Մարկու Կրիստին երկար փոխանցումների ժամանակ հաճախ կորցնում էր գնդակը: Նրա հետ այդ մասին առանձին կխոսենք:
Հենակետային գոտում Կառլենը բացակայում էր վնասվածքի պատճառով: Այդ դիրքում այսօր Եդիգարյանն էր, որը լիովին պատրաստ չէր հենակետային գոտում խաղալուն: Մյուս խաղում Կառլենը մեզ շատ պետք կլինի»:
Ռուս մասնագետը խոսեց նաև Էրիկ Վարդանյանի խաղի մասին՝ նշելով, որ լավ խաղ անցկացրեց:
«Նա և պաշտպանությանն էր լավ մասնակցում, և գրոհներին. բոլոր գրոհները նրանից էին սկսվում: Այսօր շատ լավ խաղաց»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո