Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հայաստան

Ի՞նչ բուժծառայություններ կարող են մինչեւ 18 տարեկան երեխաներն անվճար ստանալ Հայաստանում

Անցած ամիս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց լրացուցիչ միջոցներ հատկացնել առողջապահության ոլորտում անվճար ծառայությունների ցանկն ընդլայնելու համար, համաձայն որոշման՝ բժշկական շատ ծառայություններ մինչեւ 18 տարեկան երեխաների համար այժմ կմատուցվեն պետպատվերի շրջանակում։

Բայց շատ քաղաքացիներ առայժմ չեն հասկանում, թե հատկապես որ ծառայություններն են դարձել անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, իսկ որոնց համար նախկինի պես պետք է վճարել։

Այս հարցը պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի հետ։

Հիվանդանոցային բուժում

Հիվանդանոցային բուժումը, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար այսուհետ անվճար է, բացառությամբ որոշ միջամտությունների, որոնք պահանջում են այսպես կոչված նորագույն եւ թանկարժեք մեթոդիկաներ։

Անցյալում բոլոր միջամտությունները նորագույն եւ թանկարժեք միջամտությունների ցուցակից վճարովի էին, բայց վերջին փոփոխություններից հետո դրանցից շատերը դարձել են անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, այդ թվում այնպիսի միջամտություններ, ինչպիսին են.

լիտոտրիպսիան (երիկամների քարերի կոտրման մեթոդ),
շունտավորող համակարգի տեղադրում նեյրովիրաբուժական պրակտիկայում (նախկինում վիրահատությունն անվճար էր, բայց շունտերի համար պետք է ծնողները վճարեին, իսկ հիմա շունտը նույնպես տրամադրվում է պետպատվերի շրջանակում),
առիթմիայի բուժման վիրահատություններ (ռիթմը վարող սարքերի, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի, աբլյացիայի տեղադրում),
մետաղական կոնստրուկցիաների տեղադրում տրավմատոլոգիական/օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ։
Ախտորոշումը

Ինչ վերաբերում է ախտորոշմանը, նախկինում թանկարժեք եւ դժվարհասանելի ցուցակի բոլոր հետազոտությունները (համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, հորմոններ եւ այլն) վճարովի էին բոլորի համար, հիմա դրանք անվճար են մինչեւ 18 տարեկան երեխաների համար, եթե իրականացվում են հիվանդանոցային բուժման ցուցումների հիման վրա եւ հիվանդանոցային բուժման շրջանակում։ Ավելին, եթե, օրինակ, հոսպիտալացված երեխային ՄՌՏ է պետք, իսկ նրա հիվանդանոցում դա չկա, բուժող բժիշկը կարող է ուղարկել այլ հիվանդանոց ՄՌՏ (կամ ցանկացած այլ անհրաժեշտ միջամտություն եւ հետազոտություն) անվճար կատարելու համար։

Իսկ ո՞ր ծառայություններն են մնում վճարովի

Ներհիվանդանոցային ծառայությունները, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար մնում են վճարովի: Ճիշտ է՝ շատ հետազոտություններ եւ անալիզներ անվճար են բնակության վայրի պոլիկլինիկաներում:

Օրինակ, ռենտգենը երեխայի համար, որը հոսպիտալացման կարքի չունի, պոլիկլինիկայում անվճար կանեն: Եթե երեխան հոսպիտալացվել է եւ նրան ռենտգեն է պահանջվում, այն նույնպես հիվանդանոցում անվճար կանեն:

Բայց եթե ծնողները երեխային բերում են հիվանդանոց եւ ցանկանում են ռենտգեն անել (երեխան հոսպիտալացված չէ), այդ ժամանակ հարկավոր է վճարել ռենտգենի համար:

Ատամնաբուժական ծառայությունները անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար. մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:

Նեղ մասնագիտական կենտրոններում ախտորոշման հստակեցման նպատակով լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները նույնպես անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար եւ մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:

Եթե հարցեր ունեք պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մասին եւ եթե խնդիրներ են առաջացել, դուք կարող եք դիմել ԱՆ թեժ գիծ (010 52 88 72, ինչպես նաեւ 8003 կարճ համարին) եւ առողջապահության պետական գործակալություն (010 65 47 11):

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում