Ո՞վ կսպասեր, որ հեղափոխականներն այսպես չէին հանդուրժի այլախոհությունը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ո՞վ կսպասեր, որ երիտասարդ հեղափոխականներն այսքան անհանդուրժող կլինեին քննադատության, այլախոհության հանդեպ։ Որ մեկ-երկու ամսից նրանք կդառնային լրատվամիջոցների երդվյալ թշնամիներ, լրագրողներին կհամարեին սև ու հակահեղափոխական և ամեն քննադատության ետեւում կտեսնեին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ականջները։
Ո՞վ կսպասեր, որ 2019-ին մամուլի դեմ նման քանակի դատական հայցեր կներկայացվեին, որոնց մեծ մասը ոչ միայն անհիմն են, այլեւ անհեթեթ ու դատական հեռանկար չունեցող ու մի նպատակ են հետապնդում՝ կանխել հետագա հրապարակումները եւ անձեռնմխելիության մթնոլորտ ձեւավորել իրենց շուրջ։ Որ լրագրողն իրենց մասին որևէ նյութ գրելուց առաջ մտածի․ գրե՞լ՝ սեփական լրատվամիջոցին դատական պրոցես «պարգևելու» վտանգն աչքի առաջ, թե՞ ձեռքը թափ տալ նրանց հերթական ապուշ հայտարարության, անիմաստ քայլի, փողոցային լեքսիկոնի, ապաշնորհության, անգործության փաստի վրա ու ձեռնպահ մնալ հրապարակում անելուց։
Ո՞վ կսպասեր, որ կգա մի օր, որ ոչ թե լրատվամիջոցը կդիմի դատարան՝ պահանջելով, որ նախարարի մամուլի խոսնակն իր բուն պարտականությունները կատարի և ժամանակին ու ամբողջական տեղեկատվություն փոխանցի իրեն, այլ նման մի անգործ ու վնասակար խոսնակ կարող է դիմել դատարան եւ պատիվ պահանջել լրատվամիջոցից՝ իր աշխատանքից դժգոհություն ունենալու համար։ Ո՞վ կսպասեր, որ նախարար-փոխնախարարների, տարբեր պաշտոնյաների բանակը ոչ թե տասը կչափի, մեկ կկտրի՝ վախենալով հայտնվել մամուլի ամենահաս տեսադաշտում, այլ ափեղ-ցփեղ կխոսի, հետո կդիմի դատարան՝ իր խոսքերն ու արարքները հանրությանը ներկայացնելու, իր կենսագրության մութ էջերը վեր հանելու դեմ բողոքելով։ Նման պայմաններում մամուլի եւ խոսքի ազատությունից խոսելը պարզապես ցինիզմի դրսևորում է։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո