Ոռոգման ջուր կստանա՞ն արդյոք Ձորաղբյուրի եւ Ողջաբերդի բնակիչները
Ազատի ջրամբարի պոմպակայանը, որը պետք է ոռոգման ջուր ապահովի Ձորաղբյուրին, Ողջաբերդին եւ Կոտայքի մարզի մյուս բնակավայրերին, տեխնիկապես հնացել է, խիստ մաշվել եւ ի վիճակի չէ պատշաճ կերպով բավարարել բնակչության պահանջմունքները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են Հայաստանի Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունում՝ ի պատասխան մարզում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների մասին հարցին։
Մամուլի ծառայությունում, մասնավորապես, նշել են, որ խնդիրներն առաջացել են ոչ միայն ոռոգման նպատակներով նախատեսված ջրի, այլեւ անգամ խմելու ջրի մատակարարման հետ կապված՝ հավաստիացնելով, որ այդ բոլոր խնդիրները փորձում են լուծել։
Այսպես, հատուկ ծրագրով իրականացվել են Գողթ գյուղի մոտ գտնվող Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման եւ տեխնիկական հնարավորությունների ավելացման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ջրամբարում ստացվող ջրի ծավալի ավելացման նպատակով՝ այն մերձակա գյուղերին բաշխելու համար։ «Անցկացվել են նոր խողովակներ գյուղերին ջրի մատակարարումն ավելացնելու համար։ Բայց Գողթ գյուղի բնակիչները խանգարում են դրան՝ ասելով, որ Գեղարդալճի ջրամբարը պատկանում է իրենց, թեեւ ակնհայտ է, որ դա հանրապետական նշանակության օբյեկտ է, եւ այն պետք է աշխատի ի շահ եւ հօգուտ մարզի բոլոր բնակիչների։
Գողթ գյուղի բնակիչների հետ դեռ բանակցություններ են անցկացվում եւ դրանց ավարտից հետո բոլոր մոտակա գյուղերի բնակիչները, այդ թվում Ձորաղբյուրի եւ Ողջաբերդի, կստանան երկար սպասված ջուրը», -ընդգծեցին մաուլի ծառայությունում՝ չպարզաբանելով, թե ինչու չեն դիմում Ոստիկանություն Գողթ գյուղի բնակիչների անօրինական գործողությունների հետ կապված:
Հարցին ի պատասխան, ինչպես է ստացվում, որ Ձորաղբյուր գյուղի մի մասը կանոնավոր ստանում է ջուր, իսկ մյուսներիը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, Ջրային կոմիտեում պարզաբանեցին, որ դա կարող է կապված լինել տեխնիկական նյուանսների հետ:
«Այն բնակավայրերը եւ տները, որոնք գտնվում են պոմպակայանի կամ ջրամբարի մոտ, առանց դժվարությունների կարող են ջուր ստանալ:
Սակայն պոմպերում ճնշումը մաշվածության պատճառով, ըստ ամենայնի բավարար չէ բոլոր սպառողներին ջրով ապահովելու համար: Ջուրը նրանց պարզապես չի հասնում: Իրավիճակը նաեւ կարող է խորանալ այս կամ այն տան աշխարհագրական դիրքի պատճառով:
Օրինակ՝ դրանք կարող են գտնվել բարձունքի վրա եւ այդ պատճառով պոմպերում ճնշումը կարող է բավական չլինել այն սպառողին հասցնելու համար», - ասացին մամուլի ծառայությունում՝ բաց թողնելով հարցը, թե երբ խնդիրը լուծված կլինի:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո