Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Մամուլ

«Իմ քայլում» կարծում են, որ Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է օրենսդրական նախաձեռնություննե­րի հարցը

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին գումարման Ազգային ժողովները մշտապես քննա­դատվում էին այն պատճա­ռով, որ վերածվել էին դակիչ մարմնի. 80 եւ ավելի տոկոս նախագծերը բերում էր կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ–արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծե­րը՝ դարձնում օրենքներ։ Սակայն օրենսդրական աշխատանքի կոչված պատգամավորները, որոնց ընտրում է ժողովուրդը, որպես կանոն, օրենս­դրական գործունեությամբ չէին զբաղվում՝ օրենքներ չէին մշակում, օրինագծերի համահեղինակներ չէին։ Նրանցից շատերն անգամ ելույթներ չէին ունենում խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ անգամ հարց չէին տալիս կառավարության անդամներին, չէին հանդիպում իրենց ընտրողների հետ, նրանց տարածքնե­րում ծագած խնդիրներով չէին զբաղվում եւ այլն։ Այս բոլոր դժգոհությունների արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ պատգամավորի մանդատն ընդամե­նը անարգել եւ ապահով բիզնես անե­լու «մանդատ» է, սրա-նրա բիզնեսին «կռիշ» կանգնելու, բարձր աշխատա­վարձ ստանալու եւ ամենակարեւորը՝ ողջ տարին պետության հաշվին վոյաժների՝ գործուղումների մեկնելու լավ հնարավորություն։

Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ինչ պատկեր է, եւ որ խմբակցություններն են առա­վել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։ Չէ՞ որ այս խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվել, եւ միանգամայն արդար ու օրինական ընտրությունների ճանա­պարհով մեր հասարակությունը ձեւավորել է իր սրտի ուզած խորհրդա­րանը։ Արդյոք այս խորհրդարանը ծառայո՞ւմ է հասարակությանը եւ արդարացնում է հանրային հույսերը։

ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նա­խագծերից, 8 նախագիծ ներկա­յացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ «Լուսա­վոր Հայաստանը», 3-ական՝ «Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը եւ ԲՀԿ– ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաեւ Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) եւ 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Ձոհրաբյան կազմը։ Այս բաժնում կա­ռավարության որեւէ նախագիծ չկա։ Ի դեպ, «Իմ քայլում» կարծում են, որ օրենսդրական նախաձեռնություննե­րի հարցը Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է՝ անգամ Լիլիթ Մակունցին չեն ներգրավում նախաձեռնություններին. ԱԺ նախա­գահը՝ իր «թիմով», որոշել է ոչ մեկին մոտ չթողնել այս ոլորտին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում