ՊՎԾ-ն ստուգումներ է սկսում Լոռիում. «քավորը» մարզպետն է, որ փորձում է բոլորին «բռի մեջ» պահել
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած ՊՎԾ-ի շուրջ վերջին շրջանում բավականին բուռն զարգացումներին, կառույցը շարունակում է աշխատել իր բնականոն հունով, եւ ստուգումների պակաս այդ գերատեսչությունում բնավ չկա։
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս լայնածավալ ստուգումներ են նախատեսվում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում, մասնավորաբար Շնող, Ախթալա, Օձուն եւ Ալավերդի, Թումանյան խոշորացված համայնքներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ստուգումները լինելու են գրեթե բոլոր ոլորտներում։
Թերթի զրուցակիցը նաեւ փոխանցել է, որ սա պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ այս համայնքների ղեկավարները ներկա իշխանությունների համար շարունակում են մնալ ռիսկային ու «անհնազանդ», եւ ստուգումների «քավորը» Լոռու մարզպետն է, ով հիշյալ համայնքների ղեկավարների (ու ոչ միան նշյալ) հետ խնդիրներ ունի այն առումով, որ ցանկանում է բոլորին իր «բռի մեջ» պահել, բայց չի ստացվում։
Ի դեպ, մարզում ակտիվորեն խոսում են, որ այդ խնդիրները գնալով խորանում են, քանի որ մի կողմից մարզպետարանների լիազորություններն ու մարզպետի պատկերացումները (ցանկությունները) հաճախ չեն համապատասխանում իրար, մյուս կողմից, այսպես կոչված, «հին համակարգից ժառանգություն մնացած» համայնքապետները չեն ցանկանում անցնել նրա «թրի տակով»:
Չի բացառվում, որ «հերթական» ստուգումներ իրականացվեն նաեւ Վանաձոր, Սպիտակ ու Ստեփանավան համայնքներում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ նման լայնածավալ ստուգումներ են նախատեսվում նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար