Հիտլերին մահվանից մեկ ամիս առաջ հեռակա մեղադրել էին ռազմական հանցագործությունների մեջ
Միավորված ազգերի՝ ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը 1945-ի մարտին հեռակա մեղադրանք է առաջադրել Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին։ The Independent-ի փոխանցմամբ, նման եզրակացության է հանգել Human Rights After Hitler գրքի հեղինակ, բրիտանացի ակադեմիկոս Դեն Փլեշը։ Հանձնաժողովը, որը ստեղծվել էր 1943-ին Հակահիտլերյան կոալիցիայի երկրների կառավարությունների նախաձեռնությամբ, նպատակ ուներ հավաքել նացիստների ռազմական հանցագործությունների ապացույցները։
Մեղադրանքները ներկայացվել են 1944-ի փաստաթղթի հիման վրա, որում Չեխոսլովակիայի արտաքսված կառավարությունը հայտնել էր, որ Հիտլերը, նաեւ նրա մտերիմ համախոհները՝ ֆյուրերի տեղակալ Ռուդոլֆ Հեսսն ու «Էս Էս»-ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլլերը պատասխանատու են հանցավոր արարքների համար։
Բացի դրանից Պլեշը, վկայակոչելով հավաստի փաստաթղթեր ու կտտանքների զոհերի հետ զրույցների ձայնագրությունները, հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մահվան ճամբարի գոյության մասին գիտեին դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին, սակայն «ոչինչ չեն ձեռնարկել զանգվածային սպանությունները կանխելու համար»։
Բրիտանացի ակադեմիկոսի աշխատությունում նշվում է, որ հակահիտլերյան կոալիցիայի երկրները հոլոքոսթի մասշտաբը սկսել են գիտակցել երկուսուկես տարով շուտ , քան ընդունված է համարել, սակայն գրեթե ոչինչ չեն արել մինչեւ պատերազմի ավարտը, երբ ազատ են արձակվել համակենտրոնացման ճամբարների գերիները։


















































Հիտլերի արյունը․ արյան ո՞ր խմբին էր պատկանում Գերմանիայի առաջնորդի արյունը, որ ինքն իրեն համարում էր այդքան բացառիկ
Թե ինչպես Հիտլերի ատելությունը Ռուսաստանը դարձրեց գերտերություն
Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է