Հրաչյա Ռոստոմյան․ Եթե այդ «երկար» նախարարությունը ՀԱՕԿ-ի որոշման հետ համամիտ չէ, կարող է դիմել Լոզանի դատարան
Եթե այդ «երկար» նախարարությունը ՀԱՕԿ-ի որոշման հետ համամիտ չէ, կարող է դիմել Լոզանի դատարան: Մենք պատրաստ ենք, քանի որ իրավաբանորեն որեւէ խախտում թույլ չենք տվել:
Այսպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամակցությունից չզրկելու վերաբերյալ։
Հուլիսի 24-ին կայացած ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեայում Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի անդամակցությունից, փոխարենը՝ ժամանակավոր անդամ դարձավ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան:
«Եթե իրավական տեսանկյունից նախարարությունը մեզ հետ համամիտ չի, կարող է դիմել դատարան: Ի դեպ, դատարան էլ միայն հնարավորություն ունեն դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան: Խնդրեմ, պատրաստ ենք: Ես վստահ եմ, որ մենք որեւէ կետ չենք խախտել, քանի որ քննարկել ենք մեր իրավաբանների հետ:
Ինչ վերաբերում է այդ «երկար» նախարարության ասածին, կոչ են անում՝ քննարկել, համագործակցել: Մեկ տարի տեւում է այս ամենը: Եթե չեմ սխալվում հունիսի 1-ից է նշանակվել նախարարը, այս ընթացքում թող հնչեին համագործակցության առաջարկներ:
Չեմ հասկանում գլխավոր ասամբլեայից մեկ ժամ առաջ նախարարության հայտարարությունը, մանավանդ, երբ իմ հարաբերությունները նախարար Հարությունյանի հետ միշտ ջերմ են եղել: Նախարարի պաշտոնը ժամանակավոր է, ով պատասխանատու է նախարարություն այս հարցի համար, նա ժամանակին պետք է զեկուցած լիներ նախարարին խնդրի վերաբերյալ: Եթե ժամանակին նախարարը զեկուցված լիներ այս խնդրի մասին, այս հայտարարությունն այսօր չէր անի նախարարությունը: Ես այսօրվա իմ զեկույցում ներկայացրեցի 30 կետ, իրավական հիմք պարունակող կետեր: ՀԱՕԿ-ի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատարանով: Դիմեք դատարան: Մենք հայտարարել էինք, որ ԱԻԲԱ-ն պահանջում է նոր ընտրություններ, բայց այդ ընտրություններ չկայացան եւ ԱԻԲԱ-ն որեւէ կերպ չարձագանքեց դրան, քանի որ ԱԻԲԱ-ի «գլուխը խառն է» եւ այս պահին Հայաստանի խնդրով զբաղվելու ժամանակը չի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո