«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել. ունենք կատարող, պատվիրատու. Ավելին չասեմ. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայն չէ դիտարկմանը, թե ոստիկանությունը թեեւ պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որեւէ բացահայտում չի եղել:
«Անընդունելի է հայտարարությունը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էլ եւ բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են նման դեպքեր: Հանցագործությունն այնպիսի երեւույթ է, որ հնարավոր չէ հասարակությունից եւ մեր առօրյայից իսպառ վերանա»,- այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանը, Օսիպյանը նշեց. «Թույլ տվեք փակագծերը չբացեմ, բայց մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները, որոնք կունենանք: Մենք տիրապետում ենք իրավիճակին: Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից:
Այդ սպանությունը պատվիրած է եղել: Ունենք կատարող, պատվիրատու: Այսքանը: Մնացածը կներկայացվի»,-ընդգծեց Օսիպյանը: նա:
Նրա խոսքով, հանցագործություններ կան, որոնք բացահայտման համար ժամանակ են պահանջում. «Համեմատության համար նշեմ, որ երեկ մեկ բնակարանային գողության դեպք է բացահայտվել, որը կատարվել է 1997 թ-ին, 23 տարի առաջ եղել է, երեկ բացահայտել են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ