Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Սպորտ

Նախարարության կոչը՝ ՀԱՕԿ-ին․ Հարգել օրենքի պահանջները

Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անդամությունից զրկելու ու «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու հարցերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցանկանում է պարզաբանել իրավիճակն ու հայտարարել հետևյալը.

ՀՀ-ում բռնցքամարտի միակ ճանաչված ու հստակ քաղաքականություն վարող ֆեդերացիան «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն է, որը ճանաչված է նաև սիրողական բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի՝ AIBA-ի կողմից։ Ըստ ՀԱՕԿ կանոնադրության Հոդված 5-ի՝ ՀԱՕԿ-ի կազմի մեջ են մտնում «Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին, եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում ու միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակեպում ու մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր։ Յուրաքանչյուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել մեկ ազգային ֆեդերացիա»։
2019 թվականի հունիսի 26-ին Լոզանում կայացավ ՄՕԿ-ի 134-րդ հերթական ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց 2020 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումների կազմակերպման ու դրան նախորդող որակավորման մրցումների կազմակերպման համար ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավար Մորինարի Վատանաբեի նախագահությամբ։ Հանձնաժողովին մասնակիցների հայտերը ներկայացնելու են ազգային օլիմպիական կոմիտեները և մարզաձևերի ազգային ֆեդերացիաները։
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմը վերջին ամիսներին ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն՝ ականջալուր չլինելով ղեկավար կազմի նոր ընտրություններ կազմակերպելու ԱԻԲԱ-ի հորդորին, ու միևնույն ժամանակ չձեռնարկելով որևէ գործուն քայլ իրավիճակի կայունացման համար, ինչը կարող է վտանգել ՀՀ հավաքական թիմի մրցելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է անում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով։ Ֆեդերացիայի ղեկավար կազմում տիրող իրադրությունը չի կարող առիթ հանդիսանալ մարզաձևի միջազգայնորեն ճանաչված, տարիներ շարունակ նվաճումներ արձանագրած ու երկրի պատիվը բարձր պահած ազգային ֆեդերացիայի օրինական գործունեության խոչընդոտման համար։ Այսօրինակ գործընթացները, երբ առկա է անորոշությունների մեծ քանակ, կարող են վտանգել Տոկիոյում 2020 թվականին հայ բռնցքամարտիկների պատշաճ մրցելույթները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա Օլիմպիական խաղերին մինչև ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ այդ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում։

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ, համաձայն ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման 2017 թվականի հուլիսի 24-ին հաստատված կարգի 3-րդ գլխի 3-րդ կետի 10-րդ ենթակետի, ֆինանսական աջակցություն ստանալու համար ֆեդերացիաները պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման արձանագրությունների քաղվածքը, եթե առաջին անգամ են դիմում ֆինանսական աջակցության համար։ Ինչպես նաև, 3-րդ գլխի 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով ֆինանսավորման համար դիմող ֆեդերացիան պետք է ներկայացնի համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիային անդամակցելու վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթը և դրա պատճենը։ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն չի բավարարում առնվազն այս երկու պահանջներին ու չի կարող ակնկալել պետական ֆինանսական աջակցություն։

ՀԱՕԿ-ը հարցի լուծումը պետք է փնտրի կառուցողական քննարկման դաշտում ու նախևառաջ հարցը քննարկի ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների ամբողջ շրջանակում աջակցել կողմերին ու ապահովել օրենքի պահանջների կատարումը բռնցքամարտ մարզաձևում վարվող պետական քաղաքականությունը կանոնակարգելու համար, ինչպես նաև որոշում կայացնել պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցում։