Հռոմում շատրվանում լողալու համար տուգանքը բարձրացրել են 450 եվրոյի
Հռոմում շատրվանում լողալու համար հիմա ստիպված են լինելու վճարել 450 եվրո տուգանք։ Ընդ որում՝ ոստիկաններն այլեւս զեղչեր չեն անելու այն դեպքում, եթե զբոսաշրջիկները տեղյակ չլինեն կանոններին, տեղեկացնում է Europulse-ը։
Այժմ Հռոմի պատմական շատրվաններում լողալու համար տուգանքը կազմում է 160-450 եվրո՝ կախված այն բանից՝ արդյոք կարգախախտն ամբողջովին է սուզվել ջրի մեջ, թե միայն ոտքերն է թրջել, ինչպես նաեւ հենց շատրվանից։ Տուգանքն ավելի քիչ կլինի, եթե այն վճարվի ոստիկաններին տեղում։
Առաջին անգամ շատրվանում լողալու համար տուգանք Հռոմի իշխանությունները մտցրել են 2015-ին, այն ժամանակ այն գրեթե կրկնակի ցածր էր։ 2015-ից շատրվանների մոտ տեղադրվել են նախազգուշացնող ցուցանակներ, իսկ իշխանությունները խնդրում են տուրօպերատորներին նախազգուշացնել իրենց հաճախորդներին լողալու արգելքի մասին, բայց շատերին դա չի կանգնեցնում։
Հռոմի շատ շատրվաններ եւ աղբյուրներ պատմական հուշարձաններ են, դրանց մի մասը պահպանվել է Հին Հռոմի ժամանակներից։ Լողացողները «մաշում» են քարերը եւ հնագույն շինությունները։
Հռոմը միակ իտալական քաղաքը չէ, որտեղ իշխանությունները ստիպված են տուգանել զբոսաշրջիկներին արգելված տեղերում լողալու համար։ Այս տարի Վենետիկի իշխանություններն արգելել են լողալ ջրանցքներում։ Բացի այդ, Վենետիկում արգելել են շրջել լողազգեստով, ուտել չթույլատրված տեղերում, օրինակ՝ աստիճաններին նստած, եւ խանգարել մյուսներին տեղաշարժվել։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար