Համաշխարհային քաղաքական գործիչները կգնահատե՞ն Մեծ Բրիտանիայի նոր սկանդալային վարչապետի ոչ միանշանակ հումորը
55-ամյա Բորիս Ջոնսոնը շուտով կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Ինչպես գրում է BBC-ը, Ջոնսոնը մյուս քաղաքական գործիչներից տարբերվում է նրանով, որ մանրակրկիտ չի ընտրում արտահայտություններն ու արդյունքում հայտնվում է մեծ ու փոքր սկանդալների կենտրոնում: Նրան ոչ բոլորն են սիրում. սոցիոլոգների հաշվարկների համաձայն՝ բրիտանացիները նրա նկատմամբ ավելի շատ բացասական, քան դրական վերաբերմունք են արտահայտում:
Ծագումը
Բորիս Ջոնսոնը հայտնի դարձավ դեռեւս 11 տարի առաջ, երբ հաղթեց Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները:
Հայրական կողմից նրա նախատատը՝ ֆրեյլինա Մարի-Լուիզա դե Պֆեֆելը, բարոն Հուբերտ դե Պֆեֆելի դուստրն ու թագավոր Վյուրթեմբերգ Ֆրիդրիխ I-ի ծոռն էր: Իսկ վերջինս Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ II-ի սերնդից էր: Գեորգ II-ը ղեկավարել է XVIII դարում: Դա նշանակում է, որ Ջոնսոնը Եվրոպայի մի քանի արքայական տոհմերի, այդ թվում՝ Ռոմանովների սերնդից է:
Սակայն այժմ բրիտանական քաղաքականության մեջ «նորաձեւ» չէ ազնվական ծագմամբ պարծենալը:
Ջոնսոնը թուրքական արյուն ունի: Նրա նախապապը՝ թուրք լրագրող Ալի Քեմալը, կարճ ժամանակով զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը Ահմեդ Թեվֆիկ-փաշայի օրոք: Օսման Ալին տեղափոխվել է Միացյալ Թագավորություն 1920թ. եւ անունը փոխել՝ Ուիլֆրիդ Ջոնսոն:
Բորիս Ջոնսոնն ավարտել է ամենահայտնի եւ պրեստիժային Իթոնի դպրոցը: Այդ դպրոցում սովորել է բրիտանական պատմության մեջ 54 վարչապետերից 19-ը:
Վերջինը Ջոնսոնի ընկեր Դեւիդ Քեմերոնն էր: Ջոնսոնը կդառնա 20-րդը:
Ջոնսոնի դպրոցական հաջողությունները վկայում են նրա բարձր ինտելեկտի մասին, իսկ նրա ընկերներն ու գործընկերները նշում են Ջոնսոնի բարձր ամբիցիաների մասին:
Զուտ անգլիական հումոր
2006թ. նա ստիպված էր ներողություն խնդրել ողջ երկրի առաջ. Daily Telegraph-ում նա գրել էր, որ Պապուա-Նոր Գվինեան հայտնի է «կաննիբալիզմով եւ առաջնորդների սպանությամբ»:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա կարգախոսներից մեկն էր՝ «Թուրքիան (բնակչությունը՝ 76 մլն) անդամակցում է ԵՄ-ին»:
Սակայն իրականում չի անդամակցում, քանի որ ԵՄ-Թուրքիա բանակցությունները վերջին մի քանի տարում փակուղի են մտել:
Երբ Բորիս Ջոնսոնին այդ մասին վերջերս հիշեցրեցին, նա պատասխանեց, որ Թուրքիայի մասին անձամբ ոչինչ չի խոսել:
Թուրքիայի հետ կապված եւս մեկ բարդ հարց կա, թե ինչպես նաեւ հարաբերություններ կկառուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին հրապարակայնորեն վիրավորել է: 2016թ. Ջոնսոնը 1000 ֆունտ հաղթեց Էրդողանի մասին բանաստեղծությունների լրագրողական մրցույթում: Նրա հորինած բանաստեղծության մեջ ասվում է «անկարացի տղա», «այծ» արտահայտություններ, եւ ինչպես գրում են ոստիկանական արձանագրություններում՝ «սեռական բնույթի գործողություններ»:
Իսկ նույն տարվա սեպտեմբերին Ջոնսոնն այցով հյուր գնաց այդ «անկարացի տղայի մոտ»: Ջոնսոնի խոսքով՝ այդ հանդիպումն անցավ դրական եւ կառուցողական մթնոլորտում:
2018-ի օգոստոսին Բորիս Ջոնսոնը Telegraph թերթի իր ամենշաբաթյա սյունակում նիկաբ կրող մուսուլման կանանց համեմատել էր փոստարկղերի հետ:
«Հիմարություն է, երբ մարդիկ որոշում են փողոցով քայլել փոստարկղի կոստյումով», - ասվում էր սյունակում:
Առաջացել էր սկանդալ, Բորիսի վրա էին հարձակվում բոլոր կողմերից, սակայն նա չհրաժարվեց իր խոսքերից:
Ջոնսոնին դատապարտում էին նաեւ երկիմաստ հեգնական արտահայտության համար, որը նա, լինելով նախարար, ասել էր Լիբիայի մասին:
Լիբիայի մասին մամուլի ասուլիսներից մեկում Ջոնսոնն ասել էր, որ բրիտանական ընկերությունները պատրաստ են ներդրումներ կատարել առափնյա Սիրտ քաղաքում (Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը, որն այդ ժամանակ նոր էր գրավվել արմատական իսլամիստներից):
«Միակ բանը, որ նրանք պետք է անեն՝ փողոցներից դիակներ հավաքելն է», -կատակել էր Ջոնսոնը:
Շատերը չէին հասկացել կատակը եւ հարձակվել էին Ֆորին օֆիսի ղեկավարի վրա, ընդ որում, բոլոր կողմերից. նրա հրաժարականը հերթական անգամ պահանջում էին եւ ընդդիմությունը եւ նրա կուսակիցները:
Լեզուն իմ թշնամի՞ն է
Բորիս Ջոնսոնը վաղուց է իր լեզուն քաղաքական ոսկու վերածել՝ օգտագործելով ճոռոմ խոսքը, էզոթերական բառարանը եւ պատահական կոպտությունները, կարծում են լեզվաբանները:
«Ջոնսոնի խոսքը հաճախ իրենից ներկայացնում է անսպասելի այլաբանությունների կամ արտահայտությունների կրկնությունների, հիպերբոլի եւ նոստալգիայի խառնմուրդ՝ շատ հաճախ հատուկ բրիտանական ուղղվածությամբ», - կարծում է Բաց համալսարանի կիրառական լեզվաբանության ավագ դասախոս Ֆիլիպ Սիրջանտը, գրում է Reuters-ը:
Ջոնսոնի բառային փայլի ակնհայտ անամոթությունը երկար ժամանակ նրա առանձնահատկություններից մեկն էր: Որպես քաղաքական գործիչ, նա հղկում էր իր գայթակղիչ խոսքը որպես հեռուստաշոուի աստղ եւ Լոնդոնի քաղաքապետ:
Ջոնսոնը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում Ուինսթոն Չերչիլի կենսագրության: Նա ամսական 22 917 ֆունստ սթերլինգ է ստացել Telegraph-ում սյունակի համար:
Այնուամենայնիվ բառային ակրոբատիկայի հետեւում, լեզվաբանները զգում են լեզվի ավելի հաշվենկատ կիրառում:
«Հանրային ասպարեզում նա օգտագործում է հետեւյալ դիմակները՝ ապագա հռետոր, սիրալիր զրուցակից եւ անփույթ սիրահար», - նշում է լեզվաբան Փոլ Չիլթոնը:
«Նա գիտի՝ ինչպես լսարանին ստիպի եւ դա նաեւ քողարկում է քաղաքականության բացակայությունը, կիսաճշմարտությունը եւ փաստերի չիմացությունը:
2016-ին, երբ նա ԱԳ նախարար էր, Ջոնսոնն ասել էր, որ իրեն շատ ժամանակ կպահանջվի անտեղի նկատողությունների համար ներողություն խնդրելու համար, որոնք նա արել է համաշխարհային առաջնորդների մասին այս տարիներին եւ որոնք «սխալ են մեկնաբանվել»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար