Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Մամուլ

Հայաստանի կորսված մեկուկես տարին

«168 Ժամը» գրում է. ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հրավիրված հրա­ժեշտի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկաց­վող օգնությունը՝ այն 35 միլիոնից հասցնե­լով 70 միլիոնի: Դեսպանը հրապարակել է նաև տարբեր ծրագրերով ու տարբեր հիմ­նադրամների միջոցով Հայաստանին հատ­կացվող օգնության այլ բավական պատկա­ռելի ծավալի թվերի մասին տեղեկություն­ներ: Սվիտալսկիի ասուլիսի ընդհանուր ուղերձն այն էր, որ, եթե Հայաստանը շարունակի բարեփոխումները, ապա կարող է ընկալել Եվրամիության կողմից մեր երկրին տրամադրվող տեխնիկական, փորձագիտական և ամենակարևորը՝ ֆինանսական աջակցության ավելացման:

Եվրամիու­թյունը Հայաստանին ամենաշատ դրամա­շնորհներ և աջակցություն տրամադրած
կազմակերպությունն է վերջին մի քանի տա­րիներին, եթե ոչ՝ տասնամյակներին: Այ­սինքն՝ ինչպես քաղաքականապես, այնպես էլ ֆինանսական աջակցության առումով եվրոպական ուղղությունը Հայաստանին ամենամեծ նպաստը բերած և բերող ուղղու­թյունն է: Սակայն այդ ուղղությունը, չնայած հռչակագրերին, չի հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունը, այդպիսին չի հանդի­սացել նաև նախորդ իշխանությունների օրոք:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել և մնում է Ռու­սաստանն ու եվրասիական տարածությու­նը, որոնցից Հայաստանի քաղաքական, առավել ևս՝ տնտեսական օգուտները բա­վական վիճարկելի են: Հայաստանը եղել և շարունակում է մնալ ռուսական ուղեծրում պարտադրված, որպեսզի չպատժվի Ռու­սաստանի կողմից: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է մի կող­մից՝ Ռուսաստանի կողմից չպատժվելու, մյուս կողմից Արևմուտքի կողմից աջակցություն ստանալու սկզբունքների հիման վրա:

Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակը, եթե Հայաս­տանը կարողանար հաղթահարել ռուսա­կան սպառնալիքը և արտաքին քաղաքա­կանությունը համապատասխանեցներ սեփական շահերին՝ ընտրելով նաև քաղաքա­կանապես Արևմուտքին իրապես ինտեգրվե­լու քաղաքականություն: Այս հարցի միար­ժեք պատասխանը, բնականաբար, չկա: Եթե նախկինում այս իրողությունը նախկին ընդ­դիմադիր, այսօր՝ իշխանություն դարձած գործիչների կողմից հիմնականում մեկնաբանվում էր իշխանության ոչ լեգիտիմությամբ և լուրջ քննադատությունների էր ենթարկվում, ապա գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի: Սակայն այդ լեգիտիմությունը, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի ցանկա­ցել իրացնել արտաքին քաղաքականու­թյան բնագավառում, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք Արևմուտքից աջակցու­թյուն ստացող ու այդ աջակցությամբ զար­գացող պետության դիրքերը, իր տրամաբա­նությամբ, հակաարևմտյան Եվրասիական միությունում ամրացնող երկրի կարգավի­ճակում:

Այս իրավիճակը լայն իմաստով վկայում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության դիսբալանսի մասին, որը, սակայն, երկար շարունակվել չի կա­րող: Հայաստանը մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրոպական միու­թյան և Ռուսաստանի միջև: Այդ երկընտրան­քում շահած կամ առնվազն չկորցրած դուրս գալու ամենակարևոր ռեսուրսն իշխանու­թյան լեգիտիմությունն է, որը, սակայն, վեր­ջին մեկուկես տարիներին օգտագործվել է միայն Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին սիրաշահելու փորձերի համար: Առայժմ անօգուտ և չհաջողված փորձերի համար:

Ի դեպ, նաև նշենք, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու երեկ նշած 70 միլիոն եվրո աջակցությունը միանվագ է ու միայն այլ տարվա համար է նախատեսված: Հայաս­տանի ֆինանսավորման ծավալի շրջանակը մնում է նույնը և արձանագրված է Գործընկերության գերակայության փաստաթղթում, որի ժամկետը կլրանա 2020 թվականին: Այդ ժամկետից հետո, նոր բանակցություններից և նոր փաստաթղթի ստորագրումից հետո պարզ կդառնա՝ երկարաժամկետ ֆինանսավորում, այնուամենայնիվ, կլինի՞, թե ոչ: ՀՀ-ին հատկացվող օգնության 35 միլիոնը 70 միլիոնի հասցնող կրկնապատկումը պայմանավորված է նաև այն դժգոհություններով, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեց­նում էր ԵՄ հասցեին՝ ֆինանսական աջակ­ցությունների պահանջով:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում