Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը
Մամուլ

Գյումրիում Փաշինյանի արտահայտություններն այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել

«Փաստ» թերթը գրում է.

Ինչպես հաճախ է պատահում Հայաստանի ղեկավարների հետ մարզեր այցելելիս, Փաշինյանին ևս քաղաքացիները զայրացրել են՝ տալով սոցիալական բնույթի հարցեր և խնդրելով աջակցություն: Փաշինյանը Գյումրիում բառացիորեն ասել է տարեց մի կնոջ. «Թող ձեր տղան գնա աշխատի, հերիք ա հա»: Այդ կինը բողոքում էր վարչապետին, որ բազմազավակ մայր է, պարտքերի մեջ է, իսկ որդին նորմալ գումար վաստակելու համար ստիպված պետք է գնա Ռուսաստան: Իհարկե, այս խոսքերը համահունչ չեն «ժողովրդի վարչապետի» հռչակած «տնտեսական հեղափոխության» տրամաբանությանը:

Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանը տնտեսական աճ է ապրում, և հանկարծ մի կին եկել-ասում է՝ աշխատանք չկա, չեն կարողանում ապրել: Հայաստանի վարչապետը համոզված է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները սեփական աշխատանքով լավ ապրելու համար: Իր ֆեյսբուքյան էջում նա տվել է «լավ ապրելու պարզ բանաձևը»: Նա մասնավորապես նշել է. «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռոմ-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»:

Ինչպես նկատելի է, «ժողովրդի վարչապետն» արդեն հեգնում է այն նույն ժողովրդին, որի պահանջները կառավարությունից ժամանակին նա արդարացի էր համարում: Սա անձի երկվության այն դասական օրինակն է, երբ ընդդիմադիր եղած ժամանակ այդ նույն ժողովրդին համոզում էր, որ աղքատ ես ապրում, քանի որ «Սաշիկը 50% փայ է մտնում», որ պետական պաշտոնյաները թալանում են բյուջեն: Հիմա ստացվում է՝ ամեն ինչ շատ լավ է, չեն թալանում, աշխատանքը ծփում է, ուղղակի ժողովուրդն է «լոդր», «ծույլ» և չի ցանկանում աշխատել: Փաշինյանը առիթը բաց չի թողնում՝ դա շեշտելու համար: Հիշո՞ւմ եք նրա թևավոր դարձած խոսքը, որ «աղքատությունը ձեր մտքում է»: Նա ասում է, որ կառավարությունը միկրոբիզնեսին ազատում է հարկերից (թեև դա դեռ տեղի չի ունեցել), ասում է, որ հոգում են զինծառայողների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների նպաստների հարցը, արտոնյալ վարկավորման ծրագրեր են անում, ուսանողներին օգնում, աղետի գոտու բնակիչների առջև ստանձնած պարտավորություններն անում, իսկ ահա մնացած հոգսերը քաղաքացին ինքը պետք է հոգա իր աշխատանքով:

«Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք: Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա: Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին, ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին: Եվ, ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում և ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձև»,- ասում է Փաշինյանը Գյումրի այցելելուց հետո:

Սա այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել: Փաշինյանը բառացիորեն պնդում է, որ կառավարությունից մեծ հույսեր չունենաք, ուզում եք լավ ապրել, գնացեք ու աշխատանք ստեղծեք ձեզ համար: Սակայն նա չի ցանկանում պարզաբանել, թե ինչու են այդքան բարձրագույն կրթություն ստացած մարդիկ այսօր գործազուրկ կամ ինչու են ստանում այնքան ցածր աշխատավարձ, որ անգամ սեփական կարիքները դժվար են հոգում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են շարունակում անդադար բանկերից վարկեր վերցնել և խորացնել իրենց ֆինանսական ստրկությունը, ինչո՞ւ արտագաղթը շեշտակի չի պակասում: Ինչո՞ւ է կառավարությունը կրճատում աշխատատեղեր, պետական հիմնարկներ՝ փաստացի ավելացնելով գործազրկությունը: Մի խոսքով՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: