Microsoft-ը 1 մլրդ դոլար է ներդնում արհեստական ինտելեկտի ստեղծման ծրագրում
Microsoft-ը 1 մլրդ դոլար է ներդնում Իլոն Մասկի՝ արհեստական ինտելեկտի ստեղծման OpenAI ծրագրում, որը կարող է բարդ խնդիրներ լուծել:
Համագործակցության շրջանակում ընկերությունները նոր տեխնոլոգիաներ կստեղծեն, եւ Microsoft-ը կդառնա OpenAI էքսկլյոզիվ ամպային պրովայդերը:
Ընկերությունները հայտարարել են, որ տեխնոլոգիաները, որոնք նրանք մտադիր են ստեղծել, կարող են առավել բարդ խնդիրներ լուծել, քանի ներկայումս լուծում է արհեստական ինտելեկտը:
«Արհեստական ինտելեկտի ժամանակակից համակարգերը լավ են աշխատում կոնկրետ խնդրի լուծման համար, սակայն առավել բարդ խնդիրների լուծման համար արհեստական ինտելեկտի մի շարք տեխնոլոգիաների ընդհանուր եւ խորը յուրացում է պահանջվում: Microsoft-ի եւ OpenAI-ի կոնցեպցիան այն է, որ արհեստական ընդհանուր ինտելեկտն աշխատում է մարդկանց հետ, որպեսզի օգնի լուծել ներկայիս միջդիսցիպլինար խնդիրները, ներառյալ՝ գլոբալ խնդիրներ, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխություն, անհատականացված առողջապահություն եւ կրթություն»,- ասվում է ընկերությունների հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ընկերությունները որոշել են միասին լուծել խնդիրները՝ «հիմնվելով էթիկայի սկզբունքների եւ վստահության վրա»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է