Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը
Հայաստան

«Ժառանգությունը» պահանջում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի: Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը և համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ:

2018 թ. ժողովրդավարական արդար ընդվզման ալիքի վրա տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հեղափոխական հայ հասարակությունը և քաղաքական ուժերը ակնկալում էր համակարգային ինստիտուցիոնալ փոփոխություններ պետական իշխանության բոլոր թևերում:

«Ժառանգությունը» համոզված է, որ նման փոփոխություններ կարելի է կատարել ոչ թե օրվա տրամաբանությունից բխող քաոսային քայլերով,ինչպես մերթընդմերթ առաջնորդվում են գործող իշխանությունները, այլ օրենսդրական հիմնային բարեփոխումներով, որովհետև նախորդ տարիների կախյալ, աչառու դատաիրավական համակարգի գործունեությունը տևական ժամանակ արդեն ամրակայվել էր օրենսդրական մակարդակով: Հայաստանում ցայսօր գործում են լեգիտիմություն չունեցող և կեղծված հանրաքվերի միջոցով ընդունված հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, ու դրանից բխող մնացյալ օրենսգրքերը:

«Ժառանգություն» կուսակցությունը գործող գործադիր և օրենսդիր իշխանությունից պահանջում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն շրջանակի և հանրության ներգրավմամբ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց:

Նախորդ ողջ ժամանակահատվածում կատարված քայլերը ցույց տվեցին, որ հին օրենքներով Նոր Հայաստանը չի կառուցվում: Հին ընտրական օրենսգրքով, թեկուզ և ազատ, օրինական կարգով ընտրված խորհրդարանը, ՏԻՄ մարմինները պարբերաբար խնդիրներ են հարուցում մեր պետության ժողովրդավարական և արդյունավետ ընթացքի ապահվման ճանապարհին: Գործող և ոչ լեգիտիմ սահմանադրությամբ կազմավորված գործադիր իշխանությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման քաղաքականությունը. մեկ անձի և նրա շուրջ համախմբված ուժի կամքը չի կարող երաշխավորել մեր պետականության անկասելի ընթացքը դեպի ժողովրդավարություն և զարգացում: Հեղափոխական կամքը միշտ պետք է արտացոլվի պետական համակարգային քաղաքականության մշակմամբ, մենք պետք է ունենանք այնպիսի օրենքներ, որոնք ժողովրդավարական են ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ:

Հայաստանը չի կարող թույլ տալ, որ այս անգամ էլ դատական իշխանությունը փոխվի հին օրենքների ու բարքերի կամայական տրամաբանությամբ: Անձերի փոփոխությունը ո՛չ դատական, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանության մեջ չի կարող հանգեցնել համակարգային ժողովրդավարական փոփոխությունների:

«Ժառանգությունը» պատրաստ է մասնակիցն ու նախաձեռնողը դառնալ ՀՀ հիմնական օրենքի նոր բարեփոխումների գործընթացի, որը կբխի ոչ թե անձնիշխան անհատների շահերից ու նպատակներից, այլ մեր պետության և քաղաքացիների ընդհանրական կամքից՝ դառնալու արտաքին աշխարհում մրցունակ, ինքնիշխան ու արդյունավետ, իրավական պետություն՝ անկախ դատական, օրենսդիր և գործադիր թևերով»։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում