«Խոսելով չէ, ոչ էլ երգով»․Սերգեյ Բագրատյանը՝ Լուսինե Բադալյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը նախորդ շաբաթ Սևանա լճի մի քանի կետերից ջուր էին վերցրել և ուղարկել Վրաստան՝ փորձաքննության։
Սերգեյ Բագրատյանը «Հրապարակին» հայտնեց, որ փորձաքննության պատասխանները պատրաստ կլինեն 12 աշխատանքային օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Լուսինե Բադալյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչու Սևանի հարցով ԱԺ քննարկմանը ոչ միայն կառավարությունից ոչ ոք չկար, այլև որևէ իմքայլական պատգամավոր, նշել էր, որ իրենց քաղաքականությունն այլ է, իրենք գործում են Բադալյանի սիրած երգի խոսքերով․«less conversation more action»։
Այսինքն՝ շատ գործ, քիչ խոսք։ Սերգեյ Բագրատյանին փոխանցեցինք գործընկերոջ դիտարկումը, ինչին ի պատասխան, նա ասաց․ «Լավ կլինի, որ ըտենց լինի, բայց դա պետք է գործով երևա։ Ասելով չէ, ոչ էլ երգով։ Երգով մեկ-մեկ ընենց բաներ են անում»։
Հարցին, թե ինչ են անելու փորձաքննության արդյունքների հետ, Բագրատյանը պատասխանեց՝ գնդակը տեղափոխելու են կառավարության դաշտ։ Այսինքն՝ դիմելու են կառավարությանը, որ սեպտեմբերից սկսած՝ ձեռնարկվեն քայլեր, որ կառավարությունը, ինչպես նախատեսված է «Սևանի մասին» օրենքի 30-րդ կետով, լճի առողջացման ծրագիր բերի Ազգային ժողով։
Սերգեյ Բագրատյանը ճշգրտեց․ «Այ, որ ասում են՝ երգով, անեն քայլ առ քայլ ու հետևողականորեն»։ Այսինքն՝ վերցնեն x ծավալի մաքրման ենթակա տարածքներ՝ տեղորոշեն ու մաքրեն։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ